Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածին (տեսանյութ)

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում․ քիչ առաջ հսկա ժայռաբեկորները պոկվել են և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածին։ Այս մասին հայտնել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը նաև տեսանյութ է հրապարակել․ «Մյասնիկյան պողոտա, քարաթափում այն պահին, երբ անցնում էի։ Հետո նկատեցի, որ իմ մեքենայի դիմապակին է վնասվել»,- գրել է նա։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռոբերտ Ամստերդամին – Live News

Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։ Զրուցակիցներն անդրադարձան մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ կարևորելով արդարության և օրինականության պահպանման հրամայականը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Ռուսաստանը կարող է ապահովել ավելի լավ որակ՝ ավելի քիչ գումարով․ Դմիտրի Պեսկով

Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության մասով, այստեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանը, անշուշտ, ավելի մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային համագործակցության մասին։ Պեսկովի խոսքով՝ որպես միջուկային ոլորտում … Read more

Բարձր ենք գնահատում ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. նախագահը դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի առթիվ, խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Նա ընդգծել է Հայաստանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացումը՝ … Read more

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր – Live News

«Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթներ դեպի Ստամբուլ, Թուրքիա: Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ turkishairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Ծայրահեղ ծանր վիճակում Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա աշակերտ – Live News

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված … Read more

Ո՛չ թե ժողովուրդների միջև խաղաղության գործընթաց, այլ էլիտաների միջև ժամանակավոր պայմանավորվածություն

Վենսի այցը ևս մեկ անգամ ամրապնդեց իմ այն կարծիքը, որ «խաղաղության» գործընթացի մեջ ժողովուրդները որևէ նշանակություն չունեն։ Սա գործընթաց է էլիտաների միջև ձևավորված փոխադարձ շահերով, որտեղ ՀՀ իշխանությունների գերխնդիրը հատկապես ընտրությունների միջոցով վերարտադրվելն է, դրամական շրջանառությունը ու դեմք փրկելը (Վենսի հայտարարությունները հենց դրանց մասին էին, ներառյալ Փաշինյանին ընտրություններում աջակցելու մասին ակնարկը): Ալիևը ստանում է իր … Read more

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ – Live News

Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։ Այս մասին հայտնում «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ «Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։ Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։  Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների … Read more

Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը․ ՈՒՂԻՂ

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը շարունակվում է

Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի վեց անդամ ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք … Read more