Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018-ին է սկսել հաճախել դպրոց․ էլի «նախկիններն են մեղավոր»․ Սևակ Խաչատրյան

12 Սեպտեմբերի, 2026 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրն է։ Հայացքդ ուր էլ ձգես՝ համատարած կոլապս է։ Եվ պետք չէ բնավ զարմանալ, որ խոշոր հետազոտական ծառայությունը արձանագրում է՝ Հայաստանում գրագիտության մակարդակը ոչ թե պարզապես ողբերգական է, այլ, կարելի է ասել, կրթություն չկա։ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության … Read more

Վլադիմիր Պուտինի մոտ Փաշինյանի «կռուտիտը» չանցավ․ Սևակ Խաչատրյան

7 Սեպտեմբերի, 2026 Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հանդես եկավ վերջնագրերով՝ պահանջելով հանրաքվե ԵՄ-ԵԱՏՄ հարցում կողմնորոշվելու համար, ինչպես նաև ակնարկելով գազի գնի հնարավոր թանկացման և Գյումրու 102-րդ ռազմաբազայի հեռացման մասին։ Թեմայի շուրջ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի հետ։ Անդրադարձել ենք նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորանը, … Read more

Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ․ սա իշխանության վախի դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․  «Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ։ Սա իշխանության վախի դրսևորումն է։ Եթե տարիներ շարունակ «թալան» էին փնտրում, ինչո՞ւ ութ տարի սպասեցին։ Ռոբերտ Քոչարյանին արդեն չորրորդ անգամ են կալանավորում։ Սա քրեական արդարադատություն չէ, սա քաղաքական պայքարի մեթոդ է՝ մեկուսացնել այն մարդկանց, որոնք կարող են համախմբել հասարակությանը։ Բայց խնդիրը միայն ներքին … Read more

Ասել եք՝ «Տոյոտան» կապարակնքում ենք, բոլորիդ Corolla ենք բաժանելո՞ւ․ Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին 

27 Օգոստոսի, 2026 «Վերջին երկու օրվա իրադարձությունները, այն քաղաքական բեսպրիդելը, որը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի անդամների հետ կապված, այսպիսի մի խոսք կա՝ նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական հետապնդում է։ Որքան էլ որ փորձեք ինչ-որ իրավական հիմնավորումներով, տարբեր ելույթներով ասել՝ այս հողը վերցրել են, այսպես են արել, չգիտեմ՝ մյուսը այնպես են … Read more

Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան

25 Օգոստոսի, 2026   «Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է, բոլորն են տեսել, երբ Ազգային ժողովի թիվ մեկ քաղաքական ամբիոնից երկրի վարչապետն ուղիղ հրաման տվեց իրավապահներին, որպեսզի քրեական գործեր կարեն, որպեսզի ահաբեկեն, բռնաճնշումներ իրականացնեն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մերձավորների նկատմամբ: Այսօր առավոտյան ժամը 7-ից [տեղի ունեցածը] երեկվա վարչապետի ասածի ապացույցն … Read more

Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան 

14 Օգոստոսի, 2026 «Մենք չենք կարող այսօրվա Հայաստանի տնտեսության մասին խոսելիս առաջնային չխոսել Հայաստան-ԵԱՏՄ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների մասին, տնտեսական հարաբերությունների մասին, որը վերջին ամիսներին պարզապես ոչ թե կատաստրոֆիկ վիճակում է, պարզապես գոյություն չունի։ Գոյություն չունի, և դրա, այսպես ասած, բացասական հետևանքները զգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այս տարի մի փոքր այս արտահանումը, որ … Read more

Եկեղեցին այն միակ կառույցն է, որի վրա ՔՊ-ի ձեռքերը դեռ չեն հասել․ Սևակ Խաչատրյան

Զարմանալ այսօր պետք չէ, որքան էլ սա ազգային խայտառակություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանի բակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։ «Ամեն դեպքում, զարմանալի չէ, զարմանալ պետք չէ, որովհետև այսօրվա իշխանություններից ամեն ինչի սպասելի է։ Իրենք վաղուց հատել են բոլոր կարմիր գծերը, բոլոր այն գծերը, որոնք … Read more

Դուք գիտե՞ք, թե ՀՀ տարածքը որքան է. Սևակ Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

  «Արդեն մի քանի օր է՝ իշխող խմբակցության շատ պատգամավորներ շարունակում են նույն հարցը տալ ընդդիմության ներկայացուցիչներին և ելույթ ունեցողներին։ Այսօր պարոն Վարդևանյանին էլ այդ հարցը տվեցին․ «Դե ընդունո՞ւմ եք մեր պետական սահմանները, ընդունո՞ւմ եք մեր պետական սահմանները»։ Երեկ էլ նախընտրական ձեր «Հայաստան» դաշինքի քարտեզից էին նվեր տալիս ընդդիմադիր պատգամավորներին։ Դուք հստակ գիտե՞ք՝ որքան է … Read more

Սա ժողովրդավարություն չէ, սա իրավական, քաղաքական բեսպրեդել է․ Սևակ Խաչատրյան

  «Ժողովրդավարությունից շատ սիրուն, շատ ճիշտ եք խոսում, շատ լավ կարողանում եք հրամցնել, բայց իրական պատկերը լրիվ այլ է․ բազմաթիվ քաղբանտարկյալներ… Այդ ժողովրդավարության վառ արդյունքն է այսօր իմ գործընկեր Արթուր Սարգսյանի այստեղ չլինելը, հնարավորություն չունենալը, որպեսզի գա և մասնակցի խորհրդարանի աշխատանքներին։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձայն են տվել Արթուր Սարգսյանին, որպեսզի նրան տեսնեն խորհրդարանում՝ … Read more

Նույն սխալը 10 անգամ անելը արդեն այլ բանի է նմանվում․ Սևակ Խաչատրյանը՝ Կոնջորյանին 

  «Ձեր ելույթում ասացիք, որ նախորդ՝ ութերորդ գումարման խորհրդարանը ամենացածր, այսպես ասած, ռեյտինգ ունեցող խորհրդարանն է եղել։ Պարոն Կոնջորյան, դուք եղել եք այդ խորհրդարանի իշխող ուժի խմբակցության ղեկավարը։ Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք այդ ցածր ռեյտինգ ունենալու համար ինքներդ, անձնապես, ձեր, այսպես ասած, սխալները տեսնում եք կամ որոշակի մասով ինչ-որ մեղք ունեք։ Կարո՞ղ է՝ ուրիշ ձև … Read more