Հուլիսի 17-19 Մյասնիկյան պողոտայում երթևեկության վերադասվորում է լինելու. քաղաքապետարան 

Հուլիսի 17-19 Մյասնիկյան պողոտայում երթևեկության վերադասվորում է լինելու: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: «Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում»:

Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը

Ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով 2026 թվականի մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը: Այս մասին հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանից։

Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել

Երեկ՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտա 55/5 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Մամա Ֆլորա» ծաղկի սրահի հետնամասում և բնակելի շենքի արանքով անցնող ճանապարհին կառուցված հենապատը մոտ 70-100 մետր փլուզվել է: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է կայանված 2 ավտոմեքենա։ … Read more

Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածին (տեսանյութ)

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում․ քիչ առաջ հսկա ժայռաբեկորները պոկվել են և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածին։ Այս մասին հայտնել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը նաև տեսանյութ է հրապարակել․ «Մյասնիկյան պողոտա, քարաթափում այն պահին, երբ անցնում էի։ Հետո նկատեցի, որ իմ մեքենայի դիմապակին է վնասվել»,- գրել է նա։