FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հուլիսի 26-ից մեկնարկելու է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Մայիսի 3-ից 5-ը արգելվում է ՀՀ օդային տարածքում ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են․ «Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական … Read more

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր – Live News

«Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթներ դեպի Ստամբուլ, Թուրքիա: Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ turkishairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Մարտի 11-ից Ստամբուլ-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն ամեն օր

11 Փետրվարի, 2026 «Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա: «Զվարթնոց»–ից  հայտնում են, որ Ստամբուլ — Երևան — Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:

Չեղարկվել են Թեհրան–Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները

10 Հունվարի, 2026 Այսօր չեղարկվել են Թեհրան–Երեւան եւ հակառակ ուղղությամբ թռիչքները։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն չվացուցակից։ Պատճառի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Նշենք նաև, որ մինչեւ երեկ չվերթները տեղի են ունեցել։