Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է։ Այս մասին գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական մրցակիցներին «ջախջախելու» հրապարակային սպառնալիքները և ընտրությունների հենց օրը ընդդիմության կողմնակիցների մասսայական ձերբակալությունները բացահայտ բռնատիրության դրսևորումներ են․ միակ նպատակը՝ արմատախիլ անելն է ընդդիմությանը։ Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռոբերտ Ամստերդամին – Live News

Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։ Զրուցակիցներն անդրադարձան մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ կարևորելով արդարության և օրինականության պահպանման հրամայականը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ