Սողանքի հետևանքով փակված Եղեգիս-Հերմոն ճանապարհը վերականգնվել է

10 Օգոստոսի, 2026 Վայոց Ձորում ավտոճանապարհի Եղեգիս-Հերմոն հատվածում տեղի ունեցած սողանքից որոշ ժամանակ անց ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերի ջանքերի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։43-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին … Read more

Երևանում արագիլը հայտնվել է ծխատարում. օգնության են հասել փրկարարները – Live News

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 26-ին՝ ժամը 20։18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող գործարանում արագիլն ընկել է չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից … Read more

Ջրասուզակը 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին – Live News

Հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։ Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը … Read more

Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը – Live News

Հուլիսի 7-ին՝ ժամը 09։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ բլրի վրա, առկա է մեծ չափերով քար․ կա ընկնելու վտանգ:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ մոտ 8 խմ։

Քամուց վնասվել են էլ․ լարեր, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր

Հուլիսի 7-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, … Read more

Ինձ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին․ ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)

«Ինձ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին»։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին։

Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են. «Օրրան»

«Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին»,-նշում է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ անդրադառնալով երկու օր առաջ Փամբակ գետում երեխայի անշնչացած մարմինը հայտնաբերելուն։ «Այս անասելի ծանր պահին մեր մտքերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ հետ են։ «Օրրանի» ընտանիքն աղոթում է, որ նա ողջ եւ առողջ գտնվի»,-նշում են կազմակերպությունից։

Փամբակ գետից հեռացվեց չարաբաստիկ խողովակը – Live News

Այսօր Վանաձորի 3-րդ մաս կոչվող տարածքով հոսող Փամբակ գետի վրայից հեռացվեց խողովակը, որի վրայով անցնելիս գետն էր ընկել երեկ մահացած հայտնաբերած 7-ամյա աղջնակը։ Նրա 13-ամյա քրոջը փրկարարները, կամավորները, բնակիչներն ու ջրասուզակները դեռ փնտրում են։ ՆԳՆ փրկարար ծառայությունից այսօր հայտնել են, որ 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, … Read more

Վանաձորում այս խողովակի վրայից են երեխաներն ընկել գետը – Live News

Վանաձորում՝ Փամբակ գետում շարունակվում են 7 և 13 տարեկան երկու քույրերի որոնողական աշխատանքները։ Հիշեցնենք՝  հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 … Read more

Խողովակի վրայով անցնելիս փոքր երեխան ընկել է, մեծը ձեռքը տվել է, որ օգնի․ նոր մանրամասներ

«Դաժան դեպք է եղել, բայց մեր՝ վանաձորցիներիս խելքից, այդ խողովակն ինչ գործ ունի այդտեղ, որ երեխաներն էլ ընկնեն ջուրը», news.am-ի հետ զրույցում ասել է Վանաձորի բնակիչներից մեկը՝ պատմելով նախօրեին  7 և 13 տարեկան երեխաների գետն ընկնելու մասին։  Նա նշեց, որ այդ խողովակի վրայից հղի կին էլ է ընկել, երեխաներն էլ են ընկել. «Մեկի խելքը չի հասնում … Read more