
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում․ քիչ առաջ հսկա ժայռաբեկորները պոկվել են և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածին։ Այս մասին հայտնել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը նաև տեսանյութ է հրապարակել․ «Մյասնիկյան պողոտա, քարաթափում այն պահին, երբ անցնում էի։ Հետո նկատեցի, որ իմ մեքենայի դիմապակին է վնասվել»,- գրել է նա։