Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները. Պապոյան

Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ էկոնամիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Ընդունեցի «Almarex Aviation Ventures» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ «Almarex Aviation Ventures» ավիաընկերությունը նոյեմբերի սկզբից նախատեսում է իրականացնել օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթներ … Read more

Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիի հետ։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։ Շուկաների հասանելիության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համատեքստում կարևորվել է երկու երկրների … Read more

Գևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 8-ին Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում մասնակցել է ներդրումներին նվիրված նախարարական կլոր սեղան-քննարկմանը։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում: «Քննարկման ընթացքում անդրադարձա Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններին՝ ընդգծելով, որ առաջիկա տասնամյակում շեշտը դրվելու է ժամանակակից և բարձր արտադրողականությամբ արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիական արդիականացման, թվայնացման և ավտոմատացման … Read more

Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման համատեքստում կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք … Read more

Գևորգ Պապոյանը ԱՄԷ է գործուղվում – Live News

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումներից:

Ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16. Գևորգ Պապոյան – Live News

Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Կան որոշ ապրանքներ, որոնք ըստ էության սեպտեմբեր ամսվա համար արտահանման պոտենցիալ այլևս չունեն, դրանք են՝ մոշը, կեռասը, ազնվամորին, ու այդպիսի մի քանի ապրանքներ ևս, հանել ենք, ու փոխարենը ավելացրել ենք … Read more

«Լիդիան Արմենիա»-ի և ՀՀ կառավարության միջև նոր համաձայնագիր է ստորագրվել – Live News

Ստորագրվել է «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը, որով նախատեսում է տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի, իսկ առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի համայնքային զարգացման ներդրումներ։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  «Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու … Read more

Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի գյուղատնտեսության նախարարի տեղակալին • Tribune.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է … Read more

Հիմա էլ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ են նշանակել

Գևորգ Պապոյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Գևորգյանին «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ նշանակելու մասին։ Հիշեցնենք, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել էր Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։

«Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն է լինելու, «Նոյ»-ն էլ կաշխատի․ Պապոյան

«Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու և կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն է լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։«Հավաստիացնում եմ՝ պակաս հետաքրքրված չենք, որ տնտեսական ակտիվներն աշխատեն։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,- ասել է նա։