Քաղհասարակությունը սպիտակ առյուծի անկման գործով անկախ հետաքննություն է պահանջում

Քաղաքացիական հասարակությունը պահանջում է իրականացնել անկախ փորձաքննություն՝ պարզելու հուլիսի 6-ին գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված սպիտակ էգ առյուծի անկման պատճառը։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 … Read more

Բևեռացված միջավայրի պայմաններում քաղհասարակության ներկայացուցիչները թիրախավորվում են․ ՄԻՊ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների` իրավական պետության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված գործունեությանը միջամտելու, նրանց անկախ գործունեությունն ու դիրքորոշումները սահմանափակելու, նրանց նկատմամբ անհանդուրժողականություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է և վտանգում է ժողովրդավարական հասարակության բնականոն զարգացումը։ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները և քաղաքացիական հասարակության գործընկերներից ստացվող ահազանգերը վկայում են, որ ընդհանուր քաղաքական բևեռացումը հանգեցրել է նաև քաղաքացիական … Read more

Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում

Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում անցկացվում է երկկողմ կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի հետ «խաղաղության» շրջանակներում Հայաստանից քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ մեկնել են Ադրբեջան։ Մեկնողների թվում են Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Բորիս Նավասարդյանը, Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը և … Read more