«Ովքե՞ր են երրորդ երկրների քաղաքացիները, Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, որպեսզի ադրբեջանցինե՞րն անցնեն»

Հայ-թուրքական սահմանի բացման մասին հստակ տեղեկություններ Թուրքիայում չկան։ Այս մասին «Առավոտին» ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ «Թուրքական մամուլում, մեդիայում եւ քաղաքական շրջանակներում ոչ մի լուր չկա այդ մասին։ Հետեւբար, ես էլ չգիտեմ, թե ինչու հանկարծակի այդ թեման օրակարգ  եկավ»,- ասաց Էստուկյանը։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում  ՀՀ ԱԳ … Read more

Մահապատժից՝ հինգ տարի. մի հետաքննության իրական գինը

«Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք» Նախորդ պատումը՝ այստեղ: «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Մահապատժից հինգ տարի. մի հետաքննության իրական գինը … Read more

Հրաշքին հավատացողը…

Համազգային թատրոնը բացեց սեփական «տան դուռը» «Մեր օրերի վատ նշաններից մեկն էլ այն է, որ ժամանակը դուրս է շպրտում ժողովրդի կյանքից թատրոնը… Վատ նշան է, որովհետեւ ճիշտ է՝ հացն է մեզ մարդ պահում, բայց հացը հոգու հետ է լինում, որովհետեւ հացը ոգեղեն սկիզբ ունի»,- սրանք Սոս Սարգսյանի խոսքերն են գրված 1991-ին՝ այն ժամանակ բավական հայտնի … Read more

Ֆիննական և ուկրաինական ակնկալիքները Հարավային Կովկասում

Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակված նյութերում անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Արձանագրում են՝ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում նվազել է։ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ թեև երկու նյութերում Հայաստանի հիշատակումը առանձնահատուկ նշանակություն չունի, թե՛ Ուկրաինան, թե՛ Ֆինլանդիան ուշադրությամբ հետևում են Ռուսաստանին։ Համատեքստ «Հարավային Կովկասում Ռուսաստանը կարևոր դերակատար է մնում՝ … Read more

Աթոռների վրա բազմած պորտաբույծներին պարգևավճարներ ո՞ւմ հաշվին ես տալիս. Հայրիկյան

– Եթե խոսում եք Հայ Առաքելական եկեղեցու իրավունքները ոտնահարելու պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին, դա աբսուրդ է։ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ բռնությունները Սահմանադրական իրավունքի տեսակետից սարսափելի են։ Ինչ ընտրությունների մասին կարող եք խոսել, եթե ունեք քաղբանտարկյալներ,– այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա նկատեց, որ իշխանությունը դարձել է կոռուպցիոն հանցախումբ … Read more

Ինչո՞ւ էին ոստիկանության գվարդիայի Գյումրու բաժնի աշխատակիցներն ահազանգել 1-02, ո՞վ էր նրանց անհանգստացրել

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր առավոտյան աղմկոտ գրառում էր կատարել, որն անմիջապես հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում և օգտատերերի կողմից բուռն քննարկումների արժանացել։ Կարապետ Պողոսյանը տեղեկացրել էր, որ «իրական Հայաստանում» ոստիկանությունն այնքան «անվտանգ է», որ ոստիկանության գվարդիայի Գյումրու պահպանության բաժնի աշխատակիցները դիմել են ոստիկանություն, ահազանգել 1-02 ծառայություն՝ պաշտպանվելու համար։ «Մասնավորապես, վերջերս ոստիկանության … Read more

Եթե կան ռազմագերիներ, խաղաղությունը ջնջված է. Հայրիկյան

Փետրվարի 18-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեծ հանրահավաք է նախատեսում: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում այսօր մի քանի ԱԻՄ-ականներով փողոց էին դուրս եկել քաղաքացիներին համոզելու մասնակցել հանրահավաքին, միանալ իրենց պայքարին: -Մենք սխալական ենք եւ փորձում են մինչեւ վերջ համոզել ու համոզվել. դիմացինին համոզել, որ մեր մտադրություններն արդարացի են, իսկ եթե սխալ ենք՝ համոզվել, որ այնքան էլ ճիշտ … Read more

Սկանդալային կադրերի արտահոսքի պատմությամբ հայտնի ընկերությունը կազմակերպել է Փաշինյանի «Վարչաբենդի» փարթին

Ջրվեժում գտնվող «Palladium Hall»-ում այսօր երեկոյան կկայանա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաբենդի» փարթին, որտեղ թմբկահարը Նիկոլ Փաշինյանն է լինելու: Հոլովակներից մեկում էլ նշմարվում է, որ պարողների մեջ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Փաշինյանն արդեն քանիցս «անոնսել» է միջոցառման մասին, եւ տեսահոլովակներից մեկում երեւում է, թե ինչպես է նրան ողջունում «Դոմինո պրոդաքշընի» սեփականատեր Աշոտ Առաքելյանը: Իշխանական միջոցառման … Read more

«Կամ Հայաստան ունենալու մասին է, կամ Ադրբեջանի որեւէ թերզարգացած կցորդ միավոր դառնալու»․ Վահե Հովհաննիսյանը՝ սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին  

«Սա իշխանության համար պայքար չէ։ Եթե 2026-ին էլ քաղաքական ուժերը կամ ընտրողներն իշխանության համար պայքար մղեն, սա կլինի վերջը, սա մեզ տանում է թուրք-ադրբեջանական ազդեցություն»,- «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ խոսելով հունիսին կայանալիք ընտրությունների մասին։ … Read more

«Երեխեքը նիկոլական են»․ հարազատ մարդու հոգեհանգստին այս պատճառով, ըստ Գեղամ Մանուկյանի, մարդիկ չեն գնում

Սփյուռքն ինչո՞ւ դարձավ իներտ, դիտորդ՝ հարցին պատասխանելիս «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը փողոցում լսած մի խոսակցություն պատմեց․ երկու մարդ խոսել երրորդ՝ շատ մտերիմ մարդու մահվան մասին, ու զրուցակիցներից մեկն ասել է, որ չի գնալու։ «Երեխեքը նիկոլական են»,- իր մտադրությունը … Read more