«Անվտանգությունը չի սպառնում միայն ընդդիմադիրներին, ընդդիմադիրներին սպառնում է բանտը»․ Արտակ Զաքարյան

Հնարավո՞ր է իրավիճակ, որ հակառակորդը մի օր որոշի, որ ինքն ուժեղ է եւ հարցը կլուծի ուժի կիրառմամբ՝ անկախ ստորագրած խաղաղության թղթերից՝ հարցն այսօր «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին տվեց քննարկումը վարող Վահե Հովհաննիսյանը։ Արտակ Զաքարյանը հիշեցրեց՝ 2007-ին … Read more

Հիբրիդային սպառնալիքների ծնող աղբյուրներից մեկն այսօրվա ՀՀ իշխանություններն են․ Էլինար Վարդանյան

Արտաքին անվտանգության ոլորտում կարելի է դիտարկել երեք խումբ սպառնալիքներ՝ նոր աշխարհակարգի ձեւավորում, հիբրիդային պատերազմ, ռազմատեխնոլոգիական․ «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Իր վերլուծությամբ, նոր աշխարհակարգի ձեւավորումն իր հերթին ենթադրում է որոշակի փոփոխություններ աշխարհակարգում եւ փոքր պետությունները իսկապես լրջագույն խնդրի … Read more

«Իրական անվտանգություն կարող է լինել, եթե դու Զելենսկի չես դառնում, Սահակաշվիլի չես դառնում»․ Անդրանիկ Թեւանյան

Ինչպե՞ս Հայաստանը հանել խոշոր տերությունների բախման կետից․ այս հարցին էին այսօր պատասխանում «Հայկական օրակարգ» նախագծի կազմակերպած «Հայաստանի եւ հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները» թեմայով պանելային քննարկման մասնակիցները։ Քննարկումը վարող Վահե Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Իրանի շուրջ զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական կլանումն այսօր քչերին են հետաքրքրում, մինչդեռ այս ամենը կատարվում է Հայաստանում … Read more

«Քոչարյանը կմաշեցնի ոչ միայն իր, այլ նաեւ մյուս ընդդիմադիրների քոքը․ ինքը ցանկություն ունի առաջիկա 5 տարիներին կրկին խորհրդարանում լինել մեր ընդդիմությունը»

«Մեկ-երկու գլխագրով տեսա հանրապետության երկրորդ նախագահի խոսքը,  եւ ինձ մոտ տպավորություն էր, որ վերջին հինգ տարում ինքը չի փոխվել եւ որեւէ ասելիք չունի։ Ասուլիսի ընթացքում իր ամբողջ ասելիքը երկուսն էր, մեկը այն, որ Հայաստանը պետք է միմիայն Ռուսաստանի հետ լինի, եւ երկրորդն ընդդիմադիր դաշտին էր ուղղված, որ հանգիստ նստեք ձեր տեղը, ընդդիմության լիդերը ես եմ … Read more

Անահիտ Ավանեսյանը՝ Արցախից տեղահանված հայերի մասին․ «Մշտական դիտարկման ընթացքի մեջ են, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի այցելել օրերս Արցախից Հայաստան տեղափոխված անձանց։  «Այս պահին դրա կարիքը չի եղել, բայց կարծում եմ՝ կունենամ առիթ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նրանցից ոչ բոլորն են բուժհաստատություններում, քանի որ դրա կարիքը չկա։ «Դեռ մշտական դիտարկման ընթացքի մեջ են, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից։ Նրանց … Read more

«Քանի որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, որոշեցինք պարի մի համար դնել․ դուր եկա՞վ ձեզ, թե՞ ոնց»․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր պարին՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգի ներքո։ Հարցին՝ ի՞ր նախաձեռնությունն էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Մի քանի օր առաջ Թագուհի Ղազարյանի հետ հարցազրույցի էինք եւ քննարկում էինք, այնտեղ քննարկման ժամանակ միտք ծագեց։ Քանի որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, քննարկեցինք, որ ինչո՞ւ ոչ, պարի … Read more

«Եթե ամեն մեկս որոշենք՝ գլուխս ցավում է, միանգամից գնամ հիվանդանոց ՄՌՏ հետազոտության, ապա մեր համակարգը չի դիմանա, ժողովուրդ ջան, ուղղակի կփլուզվի»

«Առողջապահական համակարգի դիմելիությունն աճել է եւ էլի աճելու է։ Սա նշանակում է, որ մեր բժշկական կենտրոններն իրենց կարողությունները պետք է ընդլայնեն»,- խորհրդարանում ՔՊ խմբակցության կազմակերպած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ պետությունը՝ որպես ԲԿ-ների հիմնադիր, ներդրումներ է իրականացնում, որպեսզի ավելացվեն ԲԿ-ների սարքավորումները, հնարավորությունները, … Read more

«Փրկվում են մարդկանց կյանքեր, վերջին մեկ շաբաթում մեծ հերթեր անգամ պոլիկլինիկաներում չենք դիտարկում»․ նախարարը մանրամասներ ներկայացրեց առողջության ապահովագրության մասին

«Այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, հավելյալ սոցիալական ճնշում չեն ավելացնում պետության վրա։ Եվ պետությունն իր միջոցները ներդնում է, որպեսզի մեր մարդկային կապիտալը զարգանա եւ մաքսիմում ծառայի ՀՀ զարգացմանն ու տնտեսական աճին»,- խորհրդարանում ՔՊ խմբակցության կազմակերպած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց առողջապահության … Read more

Արմեն Դուլյան «Դու կորած ես այն օրվանից, երբ հայտնվեցիր այստեղ՝ Ամերիկայում»

Ռադիոակնարկն «Ազատությունով» հեռարձակվել է 1998 թվականի վերջին-1999-ի սկզբին, կամ՝ 1999 թվականի վերջին-2000-ի սկզբին։ Հնչում են հատվածներ Խաչատուր Մելիքյանի հեղինակային երգերից, որոնք կատարում է Թաթուլ Ղարիբջանյանը (Արմենի մտերիմ դասընկերն է նաև)։ Աուդիո ժապավենի վրա նյութը ձայնագրված է օրվա եթերից՝ հաղորդումը վարողի (մոդերատորի) նախորդող և հաջորդող խոսքի հետ։ Ռեպորտաժի ձայնային տարբերակը վերցված է շատ վաղուցվա աուդիո ժապավենից, … Read more

Facebook-ում միամիտ գրառման համար քաղաքացին դարձել է «Իմնեմնիմիի» գործով վկա

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստում հարցաքննվեց գործով միակ վկան՝ Հայկ Բաղդասարյանը։ Հանրային մեղադրողի հարցին, թե այս գործից իրեն ինչ է հայտնի, վկան պատասխանեց՝ ոչինչ․«Նամակ է եկել, որ վկա եմ, հետո կանչել են քննչական, գնացել եմ՝ պարզելու, թե ինչի համար։ Գնացել եմ, … Read more