Հայաստանը նոր պատմական փաստաթղթի կարիք ունի․ Վահե Հովհաննիսյան • Tribune.am

Այսօր Հայաստանը կարիք ունի հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի: Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը Մի քանի օրից լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարին։ Այն ընդունեց Գերագույն Խորհուրդը, որը կազմված էր հիմնականում կրթված, ազնիվ, հայրենասեր և մեծ մասամբ անփորձ գործիչներից։ … Read more

Ծառուկյանի սեփականության իրավունքը հանրային խնդիր է, իսկ երկրի ներսում անհրաժեշտ է դեէսկալացիա. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանում ներկայում քաղաքական գործընթաց չկա, իսկ հանրային կյանքի առողջացման համար անհրաժեշտ է դեէսկալացիա, այդ թվում՝ ազատ արձակել անազատության մեջ գտնվող քաղաքական և հանրային գործիչներին։ «Ես այն գծի վստահ կողմնակիցն եմ, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական կյանք, քաղաքական պրոցես։ Ակնհայտ պատճառներով. չկա դրա պահանջարկը, չկա քաղաքական միտք՝ … Read more

Ֆինանսների նախարարի մասով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը … Read more

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը․ Վահե Հովհաննիսյան – Live News

Բրուննո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների հեղինակ։ Դրանցից մեկը կոչվում է «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը»։ Ով ուզում է վերջին տարիների հայաստանյան էվոլյուցիան հասկանալ, կառաջարկեմ կարդալ։ Բեթթելհեյմը տոտալիտարիզմի պարադոքսալ հաջողությունը բացատրում է այն հանգամանքով, որ այն անհատներին և զանգվածներին ազատում է ներքին կոնֆլիկտներից, … Read more

Դժվար է մարդ մնալ անմարդկային պայմաններում. Վահե Հովհաննիսյան • Tribune.am

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հրապարակմամբ անդրադարձել է ավստրո-ամերիկացի հոգեբույժ Բրունո Բեթթելհեյմի «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը» աշխատությանը՝ այն կապելով Հայաստանի ներկա հասարակական-քաղաքական իրավիճակի հետ։ «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Բրուննո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների հեղինակ։ Դրանցից մեկը կոչվում է «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը»։ … Read more

«Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը». իսկ ի՞նչ է սպասում Հայաստանին․ Վահե Հովհաննիսյան

«Ժամանակակից Ռուսաստանի մտածողներից, տնտեսագետ Ալեքսանդր Աուզանը իր երկրի համար դժվար այս փուլում ձևակերպել է օպտիմիզմի բանաձևը. «Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը»։ Այս գաղափարի տակ դրվում է մի քանի գործոն։ Իհարկե, հիմա ճգնաժամ է, բայց եթե պլանավորման հորիզոնը երկարացնես, ապա հեռանկարը կփոխվի։ Ցանկացած ճգնաժամի դեպքում ազգերը, պետությունները գտնում են զարգացման ելքերը։ … Read more

Դիզվառելիքը թանկացել է՝ օղի և կոնյակ օգտագործեք․ իշխանական տրամաբանություն

  «Մի քանի տարի առաջ մենք ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որը ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, և մենք պետք է ներկայացնենք նոր պլան, որը կվերաբերի 2027 թվականի հունվարի 1-ից հետոյի համար․ այսինքն՝ չի կարող այդ պլանը չլինել։ Ընդ որում, հիմնական մասով ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են ընդամենը գնաճի ճշգրտումներին։ Այսինքն՝ մենք հիմնական … Read more

Նիկոլն ազնիվ էր․ պարզ ասաց՝ կլինեն զիջումներ, անկլավների հարց, իսկ ժողովուրդը լսեց ու ձայն տվեց նրան․ Վահե Հովհաննիսյան

Ընտրությունների այլ նախնական արդյունքներ Որքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հաշվենք քվեաթերթիկներ, շտկենք սխալները, հաշվենք մանդատների բաշխումն ու հետագա անելիքները, որոնք իրոք շատ կարևոր են, կա ընտրությունների այլ, գուցե ավելի կարևոր կողմ, այլ արդյունք. 1.Սոցիոլոգիան Հայաստանում չի աշխատում։ Բոլորը ժամանակի երկար հատվածի ընթացքում սխալ պատկեր են տվել։ Եվ դա սոցիոլոգների որակի խնդիրը չէ, նրանցից … Read more

Հայաստանում կա հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում առկա է հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ։ Մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին։ Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ Որքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հաշվենք քվեաթերթիկներ, շտկենք սխալները, հաշվենք մանդատների բաշխումն ու հետագա անելիքները, որոնք իրոք շատ կարևոր են, … Read more

Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները – Live News

Անկախ ընտրությունների ելքից՝ Հայաստանը մտնում է միջնաժամկետ լուրջ ճգնաժամի փուլ։ Մեզ հրավիրում են ճգնաժամ, և մենք հրավերը, կարծես թե, ընդունում ենք։1. Ընտրությունները, որ պիտի լինեին բացառապես ներհայաստանյան (ինչի տոտալ ընկալումը չմտավ մեր հասարակություն), իշխանության թեթև ձեռքով վերածվեցին միջազգային ընտրությունների։2. Չորս կողմը լարվածության՝ Իրանում նոր պատերազմի աճող հավանականության ու այլ ահռելի ռիսկերի պայմաններում մեզ անհրաժեշտ էին … Read more