Աթոռների վրա բազմած պորտաբույծներին պարգևավճարներ ո՞ւմ հաշվին ես տալիս. Հայրիկյան

– Եթե խոսում եք Հայ Առաքելական եկեղեցու իրավունքները ոտնահարելու պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին, դա աբսուրդ է։ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ բռնությունները Սահմանադրական իրավունքի տեսակետից սարսափելի են։ Ինչ ընտրությունների մասին կարող եք խոսել, եթե ունեք քաղբանտարկյալներ,– այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա նկատեց, որ իշխանությունը դարձել է կոռուպցիոն հանցախումբ … Read more

Եթե կան ռազմագերիներ, խաղաղությունը ջնջված է. Հայրիկյան

Փետրվարի 18-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեծ հանրահավաք է նախատեսում: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում այսօր մի քանի ԱԻՄ-ականներով փողոց էին դուրս եկել քաղաքացիներին համոզելու մասնակցել հանրահավաքին, միանալ իրենց պայքարին: -Մենք սխալական ենք եւ փորձում են մինչեւ վերջ համոզել ու համոզվել. դիմացինին համոզել, որ մեր մտադրություններն արդարացի են, իսկ եթե սխալ ենք՝ համոզվել, որ այնքան էլ ճիշտ … Read more

Դատախազությունը համապարտության կարգով պահանջում է Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտյալներից բռնագանձել 20 մլն 500 հազար դրամ. «Փաստինֆո»

Դատախազությունը պահանջում է Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից համապարտության կարգով բռնագանձել 20 մլն 500 հազ․ ՀՀ դրամ՝ որպես Հայրիկյանի բուժման ծախս։ Հայցադիմումը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2013թ․։ Ըստ մեղադրանքի՝ Վարդան Սեդրակյանը, 2013 թվականի փետրվարի 18-ին … Read more