Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ, նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործում նոր պաշտպան էր ներգրավվել։
Գործի նյութերին ծանոթանալուց հետո փաստաբանն այսօրվա նիստում առարկեց հայցադիմումի դեմ։ Սակայն, քանի որ հայցադիմումը հայցվորի կողմից պետք է փոփոխվեր ու լրացվեր, հայցվորը միջնորդեց դրա համար մեկ ամիս ժամանակ տրամադրել։ Դրանից հետո միայն պաշտպանական կողմը կկարողանա վերջնական դիրքորոշում հայտնել։
Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները նույն հարցի շուրջ՝ նախագահող դատավոր Նարինե Ավագյանը այսօրվա նիստը հետաձգեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 6-ին, ժամը 12։30-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
