ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ քաղաքական եւ պետական գործիչներից է, որն  ավելի քան երեք տասնամյակ զբաղեցրել է երկրի ուժային, վարչական եւ օրենսդիր համակարգերի կարեւորագույն պաշտոնները: Ղալիբաֆի քաղաքական եւ կառավարչական գործունեությունը սկիզբ է առել Իրան-Իրաք պատերազմի տարիներին: Քսան … Read more

«Ադրբեջանցի լինել չի նշանակում մի հստակ ավանդույթի, մշակույթի կրող լինել» – Ազգ

Գերմանական լրատվամիջոցները հունիսի 7-ին  արդեն անդրադառնում էին ՀՀ ԱԺ ընտրությունների «ստվերին»՝ այդ օրը, դրան նախորդած օրերին ընդդիմադիրների  ձերբակալության փաստին: Հունիսի 19-ին «Ցայթը» այդ հանգամանքը կարեւորելով վերնագրում շեշտել է, իսկ «Բեռլիներ ցայթունգը» հունիսի 23-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի գերմաներեն հոդվածը, որ մանրամասն նկարագրում է ընդդիմության հանդեպ ճնշումների, անհավասար պայմանների մասին: Հիշեցնենք՝ մայիսի … Read more

Առաջին անգամ Ռոմանոս Մելիքյանի «Զառ-վառ» շարքը մեկ համերգային երեկոյի շրջանակներում ամբողջությամբ ներկայացրեց Մագդա Մկրտչյանը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի նախաձեռնած համերգին առաջին անգամ ամբողջությամբ կատարվեցին Ռումանոս Մելիքյանի «Զառ-վառ» ռոմանսերի շարքը եւ մի քանի գործեր այլ շարքերից: Ռոմանոս Մելիքյանի այս շարքը մոռացության փոշիներից հանելու եւ ներկայացնելու գործը երգչուհու գաղափարն է, եւ նա այն իրակացրել է վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ մեկիկ-մեկիկ համացանցում շարքի գողտրիկ … Read more

Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը – Ազգ

Թբիլիսիում բացվել է հայ-վրացական ծագումվ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկեր ու նրան պատկերող բազմաթիվ լուսանկարների հեղինակ Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը: Այս անգամ նրա լուսանկարչական օբյեկտիվի հերոսն իտալացի մեծանուն կինոդերասան Մարչելո Մաստրոյանին (1924-1996) է: Լուսանկարների այս շարքը ստեղծվել է 1988 թվականին, երբ դերասանը ժամանել է Թբիլիսի եւ հյուրընկալվել Սերգեյ Փարաջանովի տանը: Այդ այցի մասին հետագայում բազմաթիվ լեգենդներ, զվարճալի ու ջերմ պատմություններ են շրջանառվել: … Read more

Լուրջ – անլո՞ւրջ, թե՝ անլուրջ – լուրջ

Թող ներեն ինձ իմ ընթերցողները, անշուշտ եթե գլխավոր խմբագիրն էլ թույլ տա, այսօր լուրջ-անլուրջ բաներից եմ խոսելու: Թեեւ շատ դեպքերում մեր օրերում լուրջն անլուրջ է, իսկ անլուրջը լուրջ, այսուհանդերձ հանրության մի զգալի հատվածը, շատն ու քիչն ինքներդ որոշեք, ապրում է այս միջավայրում, չզանազանելով լուրջն ու անլուրջը: Այն ինչ կատարվում է որոշ աշխատասենյակներում ու դրանց հարող … Read more

Ներկայիս ցուցադրությունների հպանցիկ քննադատություն կամ արվեստի անտեսված գաղափարախոսության մանիֆեստ

Այս նյութը քննադատություն չէ՝ ուղղված որեւէ կոնկրետ արվեստագետի կամ որոշակի ցուցադրության, սա ներկայիս Երեւանյան արվեստի ու ցուցադրությունների քննադատություն է: Ներկայումս  ապրող ու գործող յուրաքանչյուր արվեստագետ ու համադրող` այս ճգնաժամի ու լճացման պայմաններում պարտավոր է ի հայտ գալ որեւէ նորարարությամբ` լինի գաղափարի, թե նյութի տեսքով: Չնայած այս ամպագոռգոռ հայտարարությանը՝ արվեստագետներից շատերը գիտակցում են դա, ոմանք, անշուշտ, փորձում են նպաստել … Read more

Մարինա Դեդեյան. Տոհմիկ մտավորականների շառավիղը – Ազգ

ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ – Մարինա Դեդեյանը ֆրանսիացի վիպասան է՝ հայկական եւ ռուսական ծագմամբ: Ծնվել է նավահանգստային Սեն-Մալո քաղաքում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Մոնպելյեում: Մեծանալով մի ընտանիքում, որ  խորապես տոգորված էր պատմությամբ եւ գրականությամբ՝ վաղ տարիքից ժառանգել է սերը գրքերի եւ պատմությունների հանդեպ: Դուստրն է միջնադարագետ, հայագետ Ժերար Դեդեյանի եւ թոռնուհին գրականագետ Շառլ Դեդեյանի: 2023 թվականին Մարինան հրատարակել է … Read more

Հայաստանը երկընտրության առջեւ: Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա

Ռուսաստանը վերջին շաբաթներում կարծես առավելապես մտահոգված է Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների պատճառով: Մինչ տրամաբանական է թվում ենթադրել, որ Ռուսաստանի իշխանությունները վստահաբար հավաստիացումներ ստացել են Հայաստանի կառավարությունից, որ Հայաստանը մտադիր չէ անդամակցելու ԵՄ-ին, Մոսկվան, այնուամենայնիվ, գնալով ավելի թերահավատորեն է մոտենում այդ հավաստիացումներին: Ռուսաստանի պաշտոնական այրերը  շատ լավ են հասկանում, որ ԵՄ-ին անդամակցելը միակողմանի գործընթաց չէ: Այն … Read more

«Մարդ չի կըռնա երջանիկ էղնի»

Այս թունալի կյանքը մեր… Տանջված, հերոսական ու… անիրավվող ժողովուրդ: Ցավով, բայց այլ բնորոշում դժվար է տալը հայաստանյան մեր ներկա հանրությանը, նրա այսօրվա կյանքին ու տրամադրություններին: 1988-ից եւ անկախության արշալույսից սկսած ինչեր ասես չտեսանք ու չապրեցինք այս տարիների ընթացքում. ավերիչ երկրաշարժ, նախկին պետության ու տնտեսության փլուզում, ազգային ունեցվածքի սեփականահոշոտում-փոշիացում, պատերազմ, արտագաղթ, ապաշնորհ կառավարողներ եւ հաղթանակի ու … Read more

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում… – Ազգ

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր, թերեւս ճակատագրական դեր ունեցան բլեֆի հեղինակի ու նրան աջակցողների, ընդհուպ` նրանց ենթակա պետական ծառայողների համար: Եթե Գագիկ Ծառուկյանը շարունակի հետեւողական լինել բողոքարկման ներկա ընթացքը շարունակելու աշխատանքներում եւ ջանքեր թափի տեղական համապատասխան ինստանցիաներից հետո հարցը միջազգային … Read more