Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը – Ազգ

Թբիլիսիում բացվել է հայ-վրացական ծագումվ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկեր ու նրան պատկերող բազմաթիվ լուսանկարների հեղինակ Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը: Այս անգամ նրա լուսանկարչական օբյեկտիվի հերոսն իտալացի մեծանուն կինոդերասան Մարչելո Մաստրոյանին (1924-1996) է: Լուսանկարների այս շարքը ստեղծվել է 1988 թվականին, երբ դերասանը ժամանել է Թբիլիսի եւ հյուրընկալվել Սերգեյ Փարաջանովի տանը: Այդ այցի մասին հետագայում բազմաթիվ լեգենդներ, զվարճալի ու ջերմ պատմություններ են շրջանառվել: Այդ ամենը հավերժացրել է Մեչիտովի խցիկը, եւ ծնվել են հուզիչ, անկեղծ ու նաեւ դրամատիկ լուսանկարներ:

Ինքը՝ Յուրի Մեչիտովը, գրում է. «Լուսանկարչի իմ գործունեության ընթացքում ես արձանագրել եմ բազմաթիվ նշանակալի իրադարձություններ: Ինձ բախտ է վիճակվել աշխատել շատ նշանավոր մարդկանց հետ, սակայն այն ժամանակվա իմ սիրելի դերասանի՝ Մարչելո Մաստրոյանիի հետ հանդիպումներն իսկապես առանձնահատուկ էին: Եվ ես ասում եմ «հանդիպումներ», քանի որ դրանք երեք անմոռանալի օրեր և մի քանի գիշերներ էին»:

Ա. Բ.

Leave a Comment