Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում… – Ազգ

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր, թերեւս ճակատագրական դեր ունեցան բլեֆի հեղինակի ու նրան աջակցողների, ընդհուպ` նրանց ենթակա պետական ծառայողների համար: Եթե Գագիկ Ծառուկյանը շարունակի հետեւողական լինել բողոքարկման ներկա ընթացքը շարունակելու աշխատանքներում եւ ջանքեր թափի տեղական համապատասխան ինստանցիաներից հետո հարցը միջազգային … Read more

Կարոտ մնացինք հանրային համերաշխության – Ազգ

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որը կարող էր փոխել ընտրության արդյունքները, չնայած այդ երեք ընտրատեղամասերի արդյունքները ճանաչեց անվավեր։ ԲՀԿ-ին, այդպիսով, ընդամենը մի քանի տասնյակ քվե պակասեց` խորհրդարան անցնելու, ու դա էականորեն փոխեց նոր խորհրդարանի ուրվագիծը. եթե մինչ … Read more

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ հասարակական թեմաներ արծարծող անկախ լրագրությունը կարեւորող «The Pioneer »-ը՝ հունիսի 15-ին հրատարակելով «Հայաստանը եւ խաղաղության գինը» վերնագրված վերլուծությունը՝ Արարատի մշտահմա գեղեցկությանը հենված Երեւանից լուսանկար կցելով: Հեղինակը Վանաձորում ծնված, Մոսկվայում ապրած, այժմ Դրեզդենում բնակվող սոցիոլոգ, պատմաբան, … Read more

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին – Ազգ

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ վայրագությունների մասին հիշողության ձեւավորված մշակույթ: Հայտնի է, որ  գաղութարարներն երեխաներին բռնի խլում էին իրենց մայրերից, բերում կաթոլիկ միսիոներների Կասայ կայան: 1960- ականների սկզբին արդեն Բելգիայի գաղութներում 1000 -ավոր երեխաներ առեւանգվել էին, տեղավորվել գիշերօթիկներում, քանի որ … Read more

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված է: Հունիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցիալական հարթակում գրեց. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ համաձայնագիրի նախագիծը վերջնականապես ստորագրվել է: Շնորհավորում եմ բոլորին: Սույնով ես լիովին թույլատրում եմ Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ առանց անցման տուրքերի, եւ միաժամանակ հրահանգում … Read more

Առեղծվածային վրձնի տիրակալը – Ազգ

Փարավոն Միրզոյան. անուն՝ որ վաղուց իր ուրույն տեղն ու դերն ունի հայ մշակութային արժեհամակարգում ու միջազգային հարթակում  ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի յուրաքանչյուր ստեղծագործություն արվեստի յուրօրինակ ու մնայուն գործ է: Ինտելեկտուալ արվեստագետ, որի վրձնահարվածից ծնվում է կյանք ու սեր: Տիեզերքը բարեհաճ է գտնվել նրա հանդեպ եւ շռայլորեն շնորհել է տաղանդ:  Աշխատասիրության, ձգտման ու ակադեմիական փայլուն կրթության շնորհիվ … Read more

Ճապոնական ամենամեծ թերթի հայկական անդրադարձը – Ազգ

Ճապոնիայի ամենամեծ թերթը՝ «Յոմիուրի Շիմբուն»-ը, հունիսի 8-ի համարում անդրադարձել է Մելինե Մեսրոպյանի եւ Արիսա Օտայի «Ճապոնիայում ապրած «սփյուռքը». Դիանա Աբգարը եւ Հայոց ցեղասպանությունը» աշխատությանը (Մեսրոպյանի հետ մեր հարցազրույցը տե՛ս «Ազգ», 2026, հունվարի 30): Հոդվածում ներկայացված է ոչ միայն գիրքը, այլեւ Հայոց ցեղասպանության պատմությունը, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Դիանա Աբգարի ջանքերը՝ Ճապոնիայից հայ փախստականներին աջակցելու գործում, ինչպես … Read more

«Թուրքիան օգտագործում է Հայաստանը՝ Կենտրոնական Ասիա թափանցելու համար». Ալ Մայադին

Երեւի ավելորդ չէ երբեմն իմանալը, թե մեզ եւ մեր երկրի ընթացքն ինչպես են ընկալում, գնահատում, նաեւ, մեզ համար կարեւոր արաբական աշխարհում: Այդ աշխարհի մի հեղինակավոր թերթի՝ «Ալ Մայադին»-ի այս հրապարակումը վերնագրված է «Ինչպես է Փաշինյանը դարձել պատճառ այն բանի, որ Հայաստանը հայտնվել է ադրբեջանա-թուրքական գերազդեցության ներքո»:                  Վերը բերվածը դրա երկրորդ վերնագիրն է: Մեր խորհրդարանական ընտրություններից … Read more

Գեորգի Սահակով. «Ամեն ինչ մեր կամքի մեջ է» – Ազգ

Ուզբեկստանի հայերի մասին ԵՐԵՎԱՆ–ՏԱՇՔԵՆԴ – Հանրային գործիչ, լրագրող Գեորգի Սահակովը (ծն. 1960, Տաշքենդ) Ուզբեկստանի հայ համայնքի ակտիվ անդամներից է: 2008 թվականից հայկական «Դեպի ապագա» ամսագրի գլխավոր խմբագիրն է: Հեղինակ է Սփյուռքում մայրենի լեզվի պահպանման, Ուզբեկստանի այլ ազգային համայնքների եւ հայ Սփյուռքի կառույցների հետ կապերի, աշխարհում տեսանելի հետք թողած ականավոր մարդկանց մասին հոդվածների, որոնք հրապարակվել են … Read more

«Հայաստանի ընտրություններում չափազանց շատ բան էր դրվում խաղասեղանին» – Ազգ

«Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում նախընտրական  արշավն ավարտվում է ուժեղ լարվածության մթնոլորտում»,- հունիսի 7-ին գրում էր ֆրանսիական Le Journal du Dimanche կիրակնօրյա թերթը: Խախտումներ, եկեղեցու հետ հակամարտություն եւ արտաքին միջամտություն. Հայաստանի  ընտրություններում չափազանց շատ բան է դրվում խաղաքարտին, վերլուծում է Վանդեի (Ֆրանսիա – Գ. Մ.) ICES կաթոլիկ ինստիտուտի դասախոս Ռաֆայել Օկլերը:  Քարոզարշավը, որն ըստ էության, սկսվել էր դեռ անցյալ ամռանը, չափազանց … Read more