Ո՜ւր ենք հասել… – Ազգ

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն զուգահեռներ որոնել համաշխարհային պատմության պետական հայտնի գործիչների եւ Հայաստանի ներկա կառվարության պետի ու նրա գործընկերների միջեւ: Մեծն երգիծաբան Պարոնյանը դեռ 100 տարի առաջ է գրել՝ «անիկա կը նմանի մէկու մը, որուն նմանը չկայ»: Այս պարագայում … Read more

ՍԴ որոշմանը սպասելիս – Ազգ

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե հաճելի է` պետություն ունեցողի դիրքից, բայց կիլոմետրերով հեռու է իրականությունից: Եթե անգամ բացառենք այն, որ իրականում մեր ընտրություններին մասնակից եւ նաերկայացված էին բազմաթիվ արտաքին խաղացողներ` ի դեմս մեր քաղաքական ուժերի: Ցավոք: Բայց եթե անգամ այդ … Read more

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն – Ազգ

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան Յունիսի 7-ին աննախընթաց ձգտուած մթնոլորտի մը մէջ:Նախընտրական մեր արտայայտութեանց կեդրոնական խորհուրդը կը կայանար ընտրող հասարակութեան մէջ արթուն պահել այն գիտակցութիւնը թէ յատուկ, այս ընթացիկ ընտրութեանց պարագային, պարզապէս մէկ կամ միւս քաղաքական հակումը ունեցող իշխանութիւն մը … Read more

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում – Ազգ

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությամբ: Քառակողմ հանդիպման չշարունակման պատճառը, ըստ իրանական կողմի, բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի հնչեցրած հայտարարությունների հրապարակումն էր: ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային այդ կապակցությամբ հայտարարել է, որ. «Քառակողմ հանդիպման ընթացքում հրապարակվեցին ԱՄՆ-ի սպառնալիք … Read more

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ քաղաքական եւ պետական գործիչներից է, որն  ավելի քան երեք տասնամյակ զբաղեցրել է երկրի ուժային, վարչական եւ օրենսդիր համակարգերի կարեւորագույն պաշտոնները: Ղալիբաֆի քաղաքական եւ կառավարչական գործունեությունը սկիզբ է առել Իրան-Իրաք պատերազմի տարիներին: Քսան … Read more

«Ադրբեջանցի լինել չի նշանակում մի հստակ ավանդույթի, մշակույթի կրող լինել» – Ազգ

Գերմանական լրատվամիջոցները հունիսի 7-ին  արդեն անդրադառնում էին ՀՀ ԱԺ ընտրությունների «ստվերին»՝ այդ օրը, դրան նախորդած օրերին ընդդիմադիրների  ձերբակալության փաստին: Հունիսի 19-ին «Ցայթը» այդ հանգամանքը կարեւորելով վերնագրում շեշտել է, իսկ «Բեռլիներ ցայթունգը» հունիսի 23-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի գերմաներեն հոդվածը, որ մանրամասն նկարագրում է ընդդիմության հանդեպ ճնշումների, անհավասար պայմանների մասին: Հիշեցնենք՝ մայիսի … Read more

Առաջին անգամ Ռոմանոս Մելիքյանի «Զառ-վառ» շարքը մեկ համերգային երեկոյի շրջանակներում ամբողջությամբ ներկայացրեց Մագդա Մկրտչյանը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի նախաձեռնած համերգին առաջին անգամ ամբողջությամբ կատարվեցին Ռումանոս Մելիքյանի «Զառ-վառ» ռոմանսերի շարքը եւ մի քանի գործեր այլ շարքերից: Ռոմանոս Մելիքյանի այս շարքը մոռացության փոշիներից հանելու եւ ներկայացնելու գործը երգչուհու գաղափարն է, եւ նա այն իրակացրել է վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ մեկիկ-մեկիկ համացանցում շարքի գողտրիկ … Read more

Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը – Ազգ

Թբիլիսիում բացվել է հայ-վրացական ծագումվ լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկեր ու նրան պատկերող բազմաթիվ լուսանկարների հեղինակ Յուրի Մեչիտովի «Մարչելլո» ցուցահանդեսը: Այս անգամ նրա լուսանկարչական օբյեկտիվի հերոսն իտալացի մեծանուն կինոդերասան Մարչելո Մաստրոյանին (1924-1996) է: Լուսանկարների այս շարքը ստեղծվել է 1988 թվականին, երբ դերասանը ժամանել է Թբիլիսի եւ հյուրընկալվել Սերգեյ Փարաջանովի տանը: Այդ այցի մասին հետագայում բազմաթիվ լեգենդներ, զվարճալի ու ջերմ պատմություններ են շրջանառվել: … Read more

Լուրջ – անլո՞ւրջ, թե՝ անլուրջ – լուրջ

Թող ներեն ինձ իմ ընթերցողները, անշուշտ եթե գլխավոր խմբագիրն էլ թույլ տա, այսօր լուրջ-անլուրջ բաներից եմ խոսելու: Թեեւ շատ դեպքերում մեր օրերում լուրջն անլուրջ է, իսկ անլուրջը լուրջ, այսուհանդերձ հանրության մի զգալի հատվածը, շատն ու քիչն ինքներդ որոշեք, ապրում է այս միջավայրում, չզանազանելով լուրջն ու անլուրջը: Այն ինչ կատարվում է որոշ աշխատասենյակներում ու դրանց հարող … Read more

Ներկայիս ցուցադրությունների հպանցիկ քննադատություն կամ արվեստի անտեսված գաղափարախոսության մանիֆեստ

Այս նյութը քննադատություն չէ՝ ուղղված որեւէ կոնկրետ արվեստագետի կամ որոշակի ցուցադրության, սա ներկայիս Երեւանյան արվեստի ու ցուցադրությունների քննադատություն է: Ներկայումս  ապրող ու գործող յուրաքանչյուր արվեստագետ ու համադրող` այս ճգնաժամի ու լճացման պայմաններում պարտավոր է ի հայտ գալ որեւէ նորարարությամբ` լինի գաղափարի, թե նյութի տեսքով: Չնայած այս ամպագոռգոռ հայտարարությանը՝ արվեստագետներից շատերը գիտակցում են դա, ոմանք, անշուշտ, փորձում են նպաստել … Read more