Ցրվենա մերժել է Թիկնիզյանի տրանսֆերը. Ստանկովիչը պնդել է թիմում պահել հայ ֆուտբոլիստին

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդա Թերզիչը հայտնել է, որ ռուսական ակումբներից մեկը ցանկություն է հայտնել ձեռք բերել թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը՝ 5,5 միլիոն եվրոյով, սակայն գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը խնդրել է չվաճառել խաղացողին։ «Մենք Ռուսաստանից 5,5 միլիոն եվրոյի առաջարկ ունենք։ Ակումբի անունը չեմ նշի։ Ստանկովիչը աղաչեց ինձ՝ ասելով. «Թերզա՛, ի սեր Աստծո, … Read more

Բարսելոնա՞, թե՞ Ինտեր․ հայտնի է Կանսելուի հաջորդ կանգառը — Armsport.am

Սաուդական «Ալ-Հիլալի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն շատ մոտ է միլանյան «Ինտեր» վերադառնալուն։ Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել վարձակալության պայմանների շուրջ։ Ըստ աղբյուրի՝ արաբական ակումբը համաձայնել է հոգալ 31-ամյա պորտուգալացու աշխատավարձի մեծ մասը մինչև մրցաշրջանի ավարտը։ «Ալ-Հիլալը» կվճարի 4,5 միլիոն եվրո, իսկ «Ինտերը» կես տարվա համար կվճարի 3 միլիոն … Read more

🎥 10 հոգով դեպի քառրոդ եզրափակիչ․ Մալիի անհավանական քամբեք կատարեց Թունիսի դեմ խաղում

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում քառորդ եզրափակչի երկրորդ ուղեգիրը վիճարկեցին Մալիի և Թունիսի հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մալին առաջին խաղակեսի միջնամասում՝ 26-րդ րոպեից սկսած, մնաց 10 հոգով․ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց աջ պաշտպան Վոյո Կուլիբալին։ Խաղի հաշիվը բացվեց 89-րդ րոպեին․ թունիսցիներից աչքի ընկավ Ֆիրաս Շաուատը, որին 90+6-րդ … Read more

🎥 Ծանր գիշեր Կատալոնիայում․ Բարսելոնան դժվարությամբ հաղթեց Էսպանյոլին — Armsport.am

Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 19-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս ծանր ընթացող խաղում հաղթանակի հասավ «Էսպանյոլի» նկատմամբ (2-0)։ «Կապտանռնագույնների» կազմում գոլերով աչքի ընկան Դանի Օլմոն և Ռոբերտ Լևանդովսկին՝ համապատասխանաբար 86-րդ և 90-րդ րոպեներին։ Այս խաղից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 49-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Էսպանյոլը» 33 միավորով շարունակում է մնալ … Read more

🎥 Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Բորնմուտին՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս գոլառատ խաղում առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ (3-2)։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Էվանիլսոնը և Էլի Ժունիոր Կրուպին։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Դեկլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբրիել Մագալյաեշը։ Լոնդոնցիները վաստակած միավորների քանակը հասցրին 48-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բալերը» 23 միավորով 15-րդն են։ Հանդիպման … Read more

🎥 Ոչ-ոքի Թուրինում․ Յուվենտուսն ու Լեչեն չպարզեցին հաղթողին — Armsport.am

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լեչեի» հետ (1-1)։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին․ աչքի ընկավ Լամեկ Բանդան։ «Բիանկոներիի» կազմում պատասխան գոլը խփեց Ուեսթոն Մակքենին։ Այս խաղից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ Թուրինցիները 33 միավորով 5-րդն են, իսկ «Լեչեն»՝ 17 միավորով 16-րդը։ Հանդիպման գոլերը՝ … Read more

🎥 Լիոնը առանց Էնդրիկի խնդիրներ չունեցավ Մոնակոյի դեմ խաղում

Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ պարտվեց «Լիոնին» (1-3)։ «Ջուլհակների» կազմում դուբլ գրանցեց Պավել Շուլցը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Աբներ Վինիսիուսը։ Մոնեգասկների միակ գոլը հեղինակեց Մամադու Կուլիբալին, որը խաղի վերջնամասում՝ 70-րդ րոպեին, ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Նշենք, որ տանտերերի կազմում հանդիպմանը չմասնակցեց թիմի նորեկ բրազիլացի հարձակվող Էնդրիկը, քանի … Read more

🎥 Աֆրիկայի ազգերի գավաթ․ Սենեգալը հաղթեց Սուդանին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին դիմակայությունում Սենեգալի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Սուդանի ընտրանու նկատմամբ (3-1)։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Սուդանի հավաքականը․ աչքի ընկավ Ամիր Աբդալահը։ Սենեգալի կազմում դուբլ գրանցեց Իդրիսա Գանա Գեյեն, ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմ Մբայեն՝ համապատասխանաբար 29-րդ, 45+3-րդ և 77-րդ րոպեներին։ Այսպիսով, «առյուծները» դարձան Աֆրիկայի … Read more

Ռեալը գին է սահմանել իր աստղի համար․ բրազիլացու ծառայություններով մի շարք թոփ ակումբներ են հետաքրքրված

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի ապագայի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Լրագրող Էքրեմ Քոնուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքը, սակայն միայն ֆինանսական խոշոր առաջարկի դեպքում։ Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինները» Ռոդրիգոյի տրանսֆերը գնահատում են 100 միլիոն եվրո։ Եթե նման առաջարկ չլինի, ֆուտբոլիստը կշարունակի ելույթները Մադրիդում։ Ներկա պահին բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու ֆինանսական … Read more

Էսպանյոլի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղում առնետների խրտվիլակներով սադրանք են նախապատրաստում

«Էսպանյոլի» ակտիվ երկրպագուները (ուլտրասները) բողոքի ակցիա են ծրագրում «Բարսելոնայի» դեմ այսօր՝ հունվարի 3-ին կայանալիք հանդիպման ժամանակ։ Երկրպագուները մտադիր են իրենց դժգոհությունն արտահայտել թիմի նախկին դարպասապահ Ժոան Գարսիայի՝ սկզբունքային մրցակցի ճամբար տեղափոխվելու կապակցությամբ։ Նախատեսվում է խաղադաշտ նետել առնետների խրտվիլակներ, ինչը, ըստ ֆանատների, խորհրդանշում է ֆուտբոլիստի դավաճանությունը։ The Athletic-ի փոխանցմամբ՝ երկրպագուներն արդեն մոտ մեկ ամիս է՝ զբաղված … Read more