Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս գոլառատ խաղում առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ (3-2)։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Էվանիլսոնը և Էլի Ժունիոր Կրուպին։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Դեկլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբրիել Մագալյաեշը։
Լոնդոնցիները վաստակած միավորների քանակը հասցրին 48-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բալերը» 23 միավորով 15-րդն են։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․