Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին դիմակայությունում Սենեգալի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Սուդանի ընտրանու նկատմամբ (3-1)։
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Սուդանի հավաքականը․ աչքի ընկավ Ամիր Աբդալահը։ Սենեգալի կազմում դուբլ գրանցեց Իդրիսա Գանա Գեյեն, ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմ Մբայեն՝ համապատասխանաբար 29-րդ, 45+3-րդ և 77-րդ րոպեներին։
Այսպիսով, «առյուծները» դարձան Աֆրիկայի ազգերի գավաթի ընթացիկ խաղարկության առաջին հավաքականը, որը վաստակեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ