Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի ապագայի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Լրագրող Էքրեմ Քոնուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքը, սակայն միայն ֆինանսական խոշոր առաջարկի դեպքում։
Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինները» Ռոդրիգոյի տրանսֆերը գնահատում են 100 միլիոն եվրո։ Եթե նման առաջարկ չլինի, ֆուտբոլիստը կշարունակի ելույթները Մադրիդում։
Ներկա պահին բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն ունի միայն ֆրանսիական «ՊՍԺ»-ն։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները, մասնավորապես՝ «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։