🎥 Լիոնը առանց Էնդրիկի խնդիրներ չունեցավ Մոնակոյի դեմ խաղում

Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ պարտվեց «Լիոնին» (1-3)։

«Ջուլհակների» կազմում դուբլ գրանցեց Պավել Շուլցը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Աբներ Վինիսիուսը։ Մոնեգասկների միակ գոլը հեղինակեց Մամադու Կուլիբալին, որը խաղի վերջնամասում՝ 70-րդ րոպեին, ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։

Նշենք, որ տանտերերի կազմում հանդիպմանը չմասնակցեց թիմի նորեկ բրազիլացի հարձակվող Էնդրիկը, քանի որ բացակայում էր հայտացուցակից։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment