Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում քառորդ եզրափակչի երկրորդ ուղեգիրը վիճարկեցին Մալիի և Թունիսի հավաքականները։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մալին առաջին խաղակեսի միջնամասում՝ 26-րդ րոպեից սկսած, մնաց 10 հոգով․ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց աջ պաշտպան Վոյո Կուլիբալին։
Խաղի հաշիվը բացվեց 89-րդ րոպեին․ թունիսցիներից աչքի ընկավ Ֆիրաս Շաուատը, որին 90+6-րդ րոպեին 11 մետրանոցից դիպուկ հարվածով պատասխանեց Լասին Սինայոկոն։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Մալիի հավաքականի ֆուտբոլիստները (3-2)։
Այսպիսով, Մալին դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի ընթացիկ խաղարկության երկրորդ հավաքականը, որը վաստակեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ