Նա բավականաչափ կոմպետենտ մարզիչ չէ ԱՊԼ-ի համար. Քարագեր — Armsport.am

«Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Քարագերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին՝ ակումբի ղեկավարության հասցեին հնչեցրած խոսքերի համար։ Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը ակնարկել էր, որ ՄՅՈւ-ի սկաուտական բաժինը լիարժեք չի կատարում իր աշխատանքը։ «Թվում էր, թե նա առաջընթաց է գրանցում՝ անցնելով չորս պաշտպանով խաղային սխեմային, սակայն «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում նա վերադարձավ հինգ պաշտպանին, ինչը հանգեցրեց … Read more

Արդեն պատրաստվում եմ դրան․ Լևանդովսկի — Armsport.am

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կարիերան ավարտելու հավանականության մասին։ «Ես չեմ վախենում կարիերաս ավարտելուց, քանի որ արդեն սկսել եմ նախապատրաստվել դրան։ Մտածում եմ այն մասին, թե ինչով կարող եմ զբաղվել ֆուտբոլից հետո։ Ես միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս, հատկապես՝ հիմա։ Երիտասարդ տարիքում այդ մասին չէի մտածում, … Read more

Վստահ չեմ, որ Թիկնիզյանը կկարողանա ամրապնդվել Կրասնոդարում․ Սեննիկով — Armsport.am

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Սեննիկովը «РБ Спорт»-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ «Կրասնոդար» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։ Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը Mozzart TV-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ռուսական ակումբը Թիկնիզյանի տրանսֆերի համար առաջարկել է 5,5 մլն եվրո, սակայն սերբական ակումբի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը հրաժարվել … Read more

🎥 Պորտուն զավեշտալի գոլ է խփել դարպասապահի կոպտագույն սխալից հետո — Armsport.am

Պորտուգալիայի առաջնության 17-րդ տուրում «Պորտուն» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է «Սանտա Կլարային»։ Հանդիպման միակ գնդակը խփվել է տանտերերի դարպասապահի կոպտագույն սխալից հետո։ Վերջինս գնդակը բառացիորեն «նվիրել» է մրցակցի հարձակվող Սամուին։ Իսպանացի ֆուտբոլիստն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, գրավել է դարպասը։

ՄՅՈւ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով Ռուբեն Ամորիմի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ «Ռուբենը նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին և մայիսին թիմին դուրս բերեց Բիլբաոյում կայացած ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ։ Քանի որ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, ակումբի ղեկավարությունը դժկամությամբ, բայց կայացրել է այն որոշումը, որ փոփոխությունների համար ճիշտ ժամանակն … Read more

​21-րդ դարի երկրորդ դեպքը. Գարսիան Ռեալի պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան մեկնաբանել է Լա լիգայի 18-րդ տուրի տնային հանդիպումը «Բետիսի» դեմ (5:1), որի ընթացքում խփել է իր առաջին գոլը հիմնական թիմի կազմում և դարձել հեթ-տրիկի հեղինակ։ ​«Տարին այսպես սկսելը… Իմ առաջին գոլը և առաջին հեթ-տրիկը «Բեռնաբեուում». յուրահատուկ երեկո էր։ Շատ շնորհակալ եմ, մադրիդիստներ»,- գրել է 21-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում։ ​Գարսիան … Read more

Բարսելոնան հաղթել է, մենք սխալվելու իրավունք չունենք. Ալոնսոյի ուղերձը Սուպերգավաթից առաջ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Լա Լիգայի 18-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակից հետո «Բերնաբեուի» մամուլի սրահում ամփոփել է հանդիպումը։ «Սա կարևոր և արժանի հաղթանակ էր՝ տարին տնային խաղով սկսելու համար։ Նման մեկնարկը վճռորոշ է՝ Սուպերգավաթից առաջ հանգստություն և դրական տրամադրվածություն պահպանելու տեսանկյունից։ Մրցաշարային աղյուսակի առումով ևս սա արժեքավոր հաղթանակ էր. «Բարսելոնան» երեկ … Read more

Ստրասբուրգից՝ Սթեմֆորդ Բրիջ. Ռոմանոն բացահայտել է Չելսիի նոր մարզչի անունը

Ֆրանսիական «Ստրասբուրգի» գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորը նախորդ հանգստյան օրերին ժամանել է Լոնդոն և մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը 41-ամյա անգլիացի մասնագետը հանդիպում-հարցազրույց կունենա լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ։ «Ստրասբուրգն» այժմ շտապ կարգով փոխարինող է փնտրում։ Կազմակերպչական հարցերը կարգավորելուց անմիջապես հետո Ռոսենյորը կստանձնի «ազնվականների» … Read more

🎥 Լա Լիգա․ Խաղաղություն Սան Սեբաստիանում. Ռեալ Սոսյեդադը չզիջեց Ատլետիկոյին

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին»: Լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց հյուրերի նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սորլոտը։ Սակայն տանտերերի պատասխանը չուշացավ. ընդամենը հինգ րոպե անց՝ 55-րդ րոպեին, պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գեդեշը խփեց պատասխան գնդակը՝ վերականգնելով հավասարությունը։ Հարկ է նշել, որ դեռ … Read more

🎥 Սերիա Ա․ Մխիթարյանի Ինտերը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ — Armsport.am

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիային» և վստահ հաղթանակ տարավ։ Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ «Ներաձուրիների» կազմում գոլերով աչքի ընկան Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Տյուրամը։ Հյուրերի միակ գնդակը հեղինակեց Սանտյագո Կաստրոն։ Հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա խաղը սկսեց պահեստայինների նստարանին և խաղադաշտ … Read more