«Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Քարագերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին՝ ակումբի ղեկավարության հասցեին հնչեցրած խոսքերի համար։
Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը ակնարկել էր, որ ՄՅՈւ-ի սկաուտական բաժինը լիարժեք չի կատարում իր աշխատանքը։
«Թվում էր, թե նա առաջընթաց է գրանցում՝ անցնելով չորս պաշտպանով խաղային սխեմային, սակայն «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում նա վերադարձավ հինգ պաշտպանին, ինչը հանգեցրեց թիմի՝ թերևս ամենավատ ելույթներից մեկին այս մրցաշրջանում։
Ինչ էլ որ լինի, չեմ կարծում, որ նա լիարժեք իրավունք ունի հարցադրումներ անել նրանց, ովքեր նշանակել են իրեն։
Նա բավականաչափ լավը չէ։ Նա բավականաչափ լավը չէ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ լինելու համար։ Նա այս պահին բավականաչափ կոմպետենտ չէ Պրեմիեր լիգայի մարզիչ լինելու համար։
Սա մի մարդ է, ով ինչ-որ պահի հայտարարեց, թե ներկայիս ՄՅՈւ-ն ակումբի պատմության վատագույն թիմն է… Եվ ընդ որում, հենց ինքն էլ ղեկավարում է այն»,- Քարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։