ՄՅՈւ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով Ռուբեն Ամորիմի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

«Ռուբենը նշանակվել էր 2024 թվականի նոյեմբերին և մայիսին թիմին դուրս բերեց Բիլբաոյում կայացած ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ։

Քանի որ «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, ակումբի ղեկավարությունը դժկամությամբ, բայց կայացրել է այն որոշումը, որ փոփոխությունների համար ճիշտ ժամանակն է։ Սա թիմին լավագույն հնարավորությունը կտա՝ պայքարելու Պրեմիեր լիգայում հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնելու համար։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Ռուբենին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում ապագայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ չորեքշաբթի կայանալիք «Բարնլիի» դեմ խաղում թիմի ղեկը ժամանակավորապես կստանձնի Դարեն Ֆլետչերը։

Leave a Comment