​21-րդ դարի երկրորդ դեպքը. Գարսիան Ռեալի պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան մեկնաբանել է Լա լիգայի 18-րդ տուրի տնային հանդիպումը «Բետիսի» դեմ (5:1), որի ընթացքում խփել է իր առաջին գոլը հիմնական թիմի կազմում և դարձել հեթ-տրիկի հեղինակ։

​«Տարին այսպես սկսելը… Իմ առաջին գոլը և առաջին հեթ-տրիկը «Բեռնաբեուում». յուրահատուկ երեկո էր։ Շատ շնորհակալ եմ, մադրիդիստներ»,- գրել է 21-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում։

​Գարսիան դարձել է մադրիդյան թիմի երկրորդ խաղացողը 21-րդ դարում, ում հաջողվել է հեթ-տրիկ ձևակերպել այն խաղում, որում բացել է գոլերի հաշիվը թիմի կազմում։ Նման ցուցանիշ գրանցել էր նաև հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը 2006 թվականի սեպտեմբերին՝ «Լևանտեի» դեմ խաղում։

Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում Գարսիան «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment