Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին»: Լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց հյուրերի նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սորլոտը։ Սակայն տանտերերի պատասխանը չուշացավ. ընդամենը հինգ րոպե անց՝ 55-րդ րոպեին, պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գեդեշը խփեց պատասխան գնդակը՝ վերականգնելով հավասարությունը։
Հարկ է նշել, որ դեռ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, Սորլոտը գրավել էր դարպասը, սակայն մրցավարները VAR համակարգի դիտումից հետո չեղարկել էին գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մասնակցեց հանդիպմանը՝ խաղադաշտ դուրս գալով միայն վերջնամասում՝ 89-րդ րոպեին փոխարինման մտնելով։
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալ Սոսյեդադը» 18 խաղում վաստակած 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։ «Ատլետիկոն» (19 խաղ) 38 միավորով 4-րդ տեղում է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին