🎥 Ա Սերիա. Յուվենտուսի, Ռոմայի և Կոմոյի արտագնա խոշոր հաղթանակները — Armsport.am

Իտալիայի առաջնության 2025/2026 մրցաշրջանի 19-րդ տուրում կայացել են մի շարք հանդիպումներ, որոնցում հյուրընկալվող թիմերը վստահ ելույթներ են ունեցել և միավորներ վաստակել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականների համար պայքարում։ «Սասուոլո» 0։3 «Յուվենտուս» [տեսանյութ] Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս ջախջախիչ հաղթանակ է տարել «Սասուոլոյի» նկատմամբ «Մապեի» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը բացվել է 16-րդ րոպեին, երբ տանտերերի պաշտպան Տարիկ Մուհարեմովիչը գրավել է … Read more

🎥 Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը — Armsport.am

Կոտ դ’Իվուարի հավաքականը դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։ 1/8 եզրափակիչում իվուարցիները 3:0 հաշվով հաղթանակ տարան Բուրկինա Ֆասոյի ընտրանու նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Ամադ Դիալոն, Յան Դիոմանդեն և Բազումանա Տուրեն։ Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ Հունվարի 10-ին կայանալիք քառորդ եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի հետ։ Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են. Մալի — … Read more

Յամալը բաց է թողել Բարսելոնայի մարզումը. ինչ է հայտնի — Armsport.am

​«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը չի մասնակցել թիմային մարզմանը «Ատլետիկի» դեմ կայանալիք հանդիպման նախօրեին։ ​Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆուտբոլիստը մարզասրահում աշխատել է անհատական ծրագրով, սակայն կատալոնական ակումբում վստահեցնում են, որ անհանգստանալու առիթ չկա։ Նշվում է, որ իսպանացու բացակայությունը ընդհանուր խմբի մարզումից կապված չէ լուրջ խնդիրների հետ։ ​Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» — «Ատլետիկ» հանդիպումը … Read more

🎥 Դրամատիկ հանգուցալուծում 119-րդ րոպեին. Ալժիրը պայքարից դուրս թողեց Կոնգոյի ԴՀ-ին

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Ալժիրի հավաքականը դրամատիկ պայքարում 1։0 հաշվով առավելության հասավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու նկատմամբ։ Հանդիպումը կայացավ Մարոկկոյի Ռաբատ քաղաքի «Արքայազն Մուլայ Հասան» մարզադաշտում։ Թիմերին չհաջողվեց գոլեր խփել հիմնական ժամանակում։ Հանդիպման ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակի ավարտին․ 119-րդ րոպեին Ալժիրի հաղթական գնդակը հեղինակեց Ադիլ Բուլբինան։ Կոնգոյացիների հայտացուցակում էր նաև Հայաստանի գործող չեմպիոն … Read more

Լեզվի սայթաքո՞ւմ. Բավարիայի տաղանդը ներողություն է խնդրել Ռեալի մասին խոսելու համար

​«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը մեկնաբանել է թիմի 17-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլի խոսքերն այն մասին, որ Մադրիդի «Ռեալն» իր երազանքների ակումբն է։ ​«Լենարտը շատ էմոցիոնալ է։ Նա ոչնչից չի վախենում, այդ թվում՝ խաղադաշտում։ Դա նրա խաղաոճն է։ Այդ հայտարարությունը անհաջող էր ստացվել, բայց նա անմիջապես հասկացավ դա։​Լենարտը ներողություն է խնդրել։ Մենք զրուցել ենք այդ թեմայով. … Read more

​Մանչեսթեր Սիթին գործի է անցնում. մեկ քայլ մինչև պայմանագրի կնքումը — Armsport.am

​«Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոն հինգշաբթի՝ հունվարի 8-ին, բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ։ Այս մասին հայտնում է Sky Sports Premier League-ը X սոցիալական ցանցում։ ​Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» կվճարի ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը կազմում է 65 մլն ֆունտ ստերլինգ (74,8 մլն եվրո): ​Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սեմենյոն մասնակցել է … Read more

🎥 Ջոկովիչը Յամալին խնդրել է լուսանկարվել իր որդու հետ — Armsport.am

​«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին իսպաներենով խնդրել է լուսանկարվել իր որդու՝ Ստեֆանի հետ։ ​Mozzart Sport-ը սոցիալական ցանցերում հրապարակել է մարզիկների հանդիպման կադրերը։ Տեսանյութում լսվում է նրանց երկխոսությունը. ​Ջոկովիչ — Կարո՞ղ ես լուսանկարվել որդուս հետ։ Յամալ — Այո։ Ջոկովիչ — Նա քեզ շատ է սիրում… Ստեֆան, մոտ … Read more

Մարեսկան հրաժեշտի նամակ է գրել Չելսին լքելուց հետո — Armsport.am

​«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբին, որը գլխավորում էր 2024 թվականի ամռանից։ Հինգշաբթի՝ հունվարի 1-ին, «ազնվականները» հայտարարեցին իտալացի մասնագետի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ ​«Թողեք այս աշխարհը մի փոքր ավելի լավը, քան այն կար, երբ դուք եկաք»:​«Իմ ուղին «Չելսիի» հետ սկսվեց Կոնֆերենցիաների լիգայի նախնական փուլերից։ Ես հեռանում եմ ներքին խաղաղության զգացումով՝ … Read more

Ավելին է տեսել, քան մենք բոլորս միասին. Ֆելիշի հզոր խոսքերը Ռոնալդուի հասցեին

​«Ալ Նասրի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու մասին։ ​«Իհարկե, Կրիշտիանուի ներկայությունը թիմում միշտ դրական է անդրադառնում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ նա տալիս է թիմին, և այն դասերը, որ քաղում ենք նրանից։ Նա օրինակ է գրեթե բոլոր խաղացողների համար, հատկապես՝ աշխատասիրության և նվիրվածության առումով։ ​Նրա կողքին լինելը մեզ՝ թիմակիցներիս, … Read more

Մանչեսթեր Սիթին հայտնել է երկրորդ ծանր վնասվածքի մասին — Armsport.am

​«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը ստացել է ազդրի հետին մկանի վնասվածք։ ​«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պորտուգալացին բաց կթողնի 4-ից 6 շաբաթ։ ​Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթիի» մեկ այլ պաշտպան՝ Յոշկո Գվարդիոլը, երկար ժամանակով շարքից դուրս է եկել մեծ ոլոքի կոտրվածքի պատճառով։ Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքները ստացել … Read more