«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը չի մասնակցել թիմային մարզմանը «Ատլետիկի» դեմ կայանալիք հանդիպման նախօրեին։
Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆուտբոլիստը մարզասրահում աշխատել է անհատական ծրագրով, սակայն կատալոնական ակումբում վստահեցնում են, որ անհանգստանալու առիթ չկա։
Նշվում է, որ իսպանացու բացակայությունը ընդհանուր խմբի մարզումից կապված չէ լուրջ խնդիրների հետ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» — «Ատլետիկ» հանդիպումը կկայանա վաղը։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։