​Մանչեսթեր Սիթին գործի է անցնում. մեկ քայլ մինչև պայմանագրի կնքումը — Armsport.am

«Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոն հինգշաբթի՝ հունվարի 8-ին, բուժզննում կանցնի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ։ Այս մասին հայտնում է Sky Sports Premier League-ը X սոցիալական ցանցում։

​Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» կվճարի ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը կազմում է 65 մլն ֆունտ ստերլինգ (74,8 մլն եվրո):

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սեմենյոն մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողը ևս մեկ հանդիպման է մասնակցել Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Leave a Comment