Ավելին է տեսել, քան մենք բոլորս միասին. Ֆելիշի հզոր խոսքերը Ռոնալդուի հասցեին

«Ալ Նասրի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու մասին։

​«Իհարկե, Կրիշտիանուի ներկայությունը թիմում միշտ դրական է անդրադառնում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ նա տալիս է թիմին, և այն դասերը, որ քաղում ենք նրանից։ Նա օրինակ է գրեթե բոլոր խաղացողների համար, հատկապես՝ աշխատասիրության և նվիրվածության առումով։

​Նրա կողքին լինելը մեզ՝ թիմակիցներիս, ավելի լավն է դարձնում և, առաջին հերթին, ավելի պրոֆեսիոնալ, ինչն այս պահին շատ կարևոր է։ Նրա հետ նույն թիմում լինելը մեզ շատ է օգնում։ Ինչպես տեսնում եք, մեր թիմը խաղից խաղ շարունակում է ցուցադրել լավ ֆիզիկական մարզավիճակ։

​Այն ջանքերը, որոնք գործադրում է Կրիշտիանուն, և այն ամենը, ինչ նա անում է խաղադաշտում, եզակի են։ Նա ավելին է տեսել ու զգացել, քան մենք բոլորս միասին վերցրած, ուստի նրա ներդրումը յուրաքանչյուր խաղում անգնահատելի է։

​Տեսնելով, թե ինչպես է նա 40 տարեկանում անում այն, ինչ անում է, մենք ավելի մեծ մոտիվացիա ենք ստանում։ Ինչպես արդեն ասացի, նա մեզ համար օրինակ է, և մենք միշտ փորձում ենք սովորել նրանից»,- Ֆելիշի խոսքերն է մեջբերում մամուլը։

Leave a Comment