«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին իսպաներենով խնդրել է լուսանկարվել իր որդու՝ Ստեֆանի հետ։
Mozzart Sport-ը սոցիալական ցանցերում հրապարակել է մարզիկների հանդիպման կադրերը։ Տեսանյութում լսվում է նրանց երկխոսությունը.
Ջոկովիչ — Կարո՞ղ ես լուսանկարվել որդուս հետ։
Յամալ — Այո։
Ջոկովիչ — Նա քեզ շատ է սիրում… Ստեֆան, մոտ արի… Սա իմ որդին է։
Յամալ — Ուրախ եմ ծանոթանալ։