ՔՊ-ականները չե՞ն հասկանում, որ Արարատի հիշատակումը չի նշանակում տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ. Բադալյան

30 Հունվարի, 2026 «Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները չե՞ն հասկանում, որ մեր ազգային կենսագործունեության «հայաստանյան» շրջանակում Արարատ լեռան հիշատակումը որեւէ կերպ չի նշանակում տարածքային պահանջ ներկայիս Թուրքիայի հանրապետության նկատմամբ: Վստահ եմ, որ ոմանք իսկապես չեն հասկանում եւ ընդամենը կրկնում են այն նարատիվը, որ օրինակ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ իր խոսակցությամբ պայմանավորված դիրքորոշումը «հիմնավորելու» համար»,-գրում … Read more

Այսուհետ միշտ թուրքական ցիկլոններ են սպասում (տեսանյութ) – Live News

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փորձագետ Արտակ Ավետիսյանն է։ Փորձագետի հետ խոսել ենք «հիբրիդային տեղեկատվական պատերազմի» մասին, որը ևս ՀՀ իշխանությունների ստեղծած օրակարգն է։ Ինչի՞ն են նրանք ծառայեցնելու այդ օրակարգի դիմաց ստացած աջակցությունը նախ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի կողմից, հետո էլ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի։ Հիշեցնենք, որ Կայա Կալասը խոսել էր այն մասին, … Read more

«Պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են»

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ ՔՊ վարչությունը չի հաստատել ՔՊ-ական Հայկ Սարգսյանի թեկնածությունը՝ հաջորդ ընտրություններին մասնակցելու համար։ «Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի հետ կապված խնդիրներին, այդ հարցը ՔՊ վարչությունում մի քանի անգամ քննարկվել է։ Եվ ես չեմ կարծում, որ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ՔՊ կուսակցության … Read more

«Սղլիկ» բանաձեւ եւ պարզ իրականություն

Հաջողվե՞լ է արդյոք Հայաստանի իշխանություններին «ֆռռացնել» ԵԽԽՎ պատվիրակներին եւ կորզել այնպիսի բանաձեւ, որտեղ «դատապարտվում է» մի քանի հոգեւորականների կողմից իշխանությունը յուրացնելու իրենց կողմից հնարած դավադրությունը: Թե՞ բանաձեւում տեղ գտած մտահոգությունն առ այն, որ վարչապետի եւ եկեղեցու առաջնորդի միջեւ առկա է լարվածություն, նշանակում է, որ Վեհաժողովն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունը վերջ կդնի եկեղեցու դեմ արշավին: … Read more

«Եթե ադրբեջանցիներն ատելությամբ ոչնչացնում են Արցախի անշունչ հուշարձանները, արդեն պարզ էր, թե ինչպես կվարվեին այնտեղ մնացած հայերի հետ»․ Վահրամ Բալայան

Սպասելի էր, որ Բաքվի ռեժիմը այսպես էր վարվելու Արցախում մնացած մոտ մեկ տասնյակ հայերի հետ։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։ Վահրամ Բալայան Ըստ նրա՝ արդեն պարզ էր՝ եթե ադրբեջանցիները ոչնչացնում են Արցախի անշունչ հուշարձանները, ինչպե՞ս պետք է վարվեին այնտեղ մնացած հայերի հետ։ «Արցախում ատելությամբ ոչնչացնում են հայկական հուշարձանները, … Read more

3 միլիոն դրամ՝ ԱԺ կերուխումի համար. «Փաստինֆո»

26 Հունվարի, 2026 ՀՀ Ազգային ժողովը հունվարի 23-ին պետական բյուջեից իրականացրել է 3 միլիոն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից։ Ըստ հրապարակված պայմանագրերի՝ Ազգային ժողովը մեկ պայմանագրով 1 միլիոն դրամ է փոխանցել «Ջուլիետա Սարգսյան» անհատ ձեռնարկատիրոջը, իսկ մեկ այլ պայմանագրով՝ 2 միլիոն դրամ «Պեցցո» ՍՊԸ-ին։ Մասնավորապես, «Ջուլիետա Սարգսյան» … Read more

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել ու մի գաղափար առաջ քաշել, ո՛չ կարողանում եք մեզ հետ բանավիճել, ո՛չ՝ ասելիք ձևակերպել. Ալեն Սիմոնյան

Հունվար 26,2026 13:48 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-ն վարկանիշ չունի ու իբր գալիք ընտրություններին պարտվելու է, այդ նույն ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով փախչում են թե՛ մեզ հետ բանավիճելուց, թե՛ իրենց եթերներում մեզ հյուրընկալելուց: Դրա փոխարեն իրենց վարորդներին ու … Read more

Սրանց անհանգստությունը կապված է Տեր Արտաշեսի նկատմամբ ճնշումների և սպառնալիքների հանրայնացմամբ

Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով: Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև … Read more

«Սուտ են գրել, ինչպես միշտ, որոշումը ինքս եմ կայացրել»․ Հռիփսիմե Հունանյանը՝ ՔՊ ճնշումների մասին

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հերքում է, թե ՔՊ վարչության ճնշման ներքո է կայացրել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու որոշումը։ Այսօր լրագրողները Հռիփսիմե Հունանյանին հարց ուղղեցին այն մասին, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ իր ելույթներում հնչեցրած մտքերի պատճառով կանչվել է ՔՊ վարչություն, որտեղ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, ինչից հետո հրաժարական է ներկայացրել։ «Սուտ … Read more

«Գործ ունենք հերթական արշավանքի հետ, որը կազմակերպել է բռնապետը՝ իր չակերտավոր ընտրությունը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում»․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը, որի օրակարգում ՔՊ-ական պատգամավորների մշակած «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծն է: Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց դիտորդական առաքելությունների գործունեությունը խստացնող նախագիծը։ «Մենք էլ ենք անակնկալի եկել, որովհետեւ ընդամենը երեկ երեկոյան ԱԺ կայքում տեղադրվեց ծանուցում այն մասին, որ խորհուրդն … Read more