Վանիկ Օհանյանը ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հռիփսիմե Հունանյանին փոխարինեց ՔՊ–ական Վանիկ Օհանյանը:  107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 64-ը, և բոլորը կողմ քվեարկեցին Օհանյանի թեկնածությանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21–ից, երբ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց։ 

«Սուտ են գրել, ինչպես միշտ, որոշումը ինքս եմ կայացրել»․ Հռիփսիմե Հունանյանը՝ ՔՊ ճնշումների մասին

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հերքում է, թե ՔՊ վարչության ճնշման ներքո է կայացրել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու որոշումը։ Այսօր լրագրողները Հռիփսիմե Հունանյանին հարց ուղղեցին այն մասին, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ իր ելույթներում հնչեցրած մտքերի պատճառով կանչվել է ՔՊ վարչություն, որտեղ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, ինչից հետո հրաժարական է ներկայացրել։ «Սուտ … Read more

Հրաժարականի դիմում եմ ներկայացրել․ Հռիփսիմե Հունանյան – Live News

ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը գրում է․ «Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց»:

Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից և ինքնաբացարկ հայտնել ՔՊ ցուցակում ընդգրկվելուց

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը: Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, … Read more

Բարձրագույն կրթություն չունեցող ՔՊ-ականը հրաժարվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

21 Հունվարի, 2026 ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:    

«Գնում են բանակից խուսափելու համար»՝ կարծում է Հայկ Սարգսյանը, Հռիփսիմե Հունանյանը հակադարձում՝ «պետությանը նաեւ պետք են գլուխներ»

«Հայաստանում ոչ բոլոր աշակերտներն են սովորում գերգերազանց։ Իսկ դրա համար մեծ ջանք, կամք է հարկավոր։ Այն երեխաները, որոնք մեծ ջանք, կամք, եռանք են ներդնում ուսման մեջ, նրանք արժանի են, որպեսզի սովորեն թոփ 50 առաջատար բուհերում։ Կարծում եմ, բանակին էլ սա չի խանգարի, որովհետեւ մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաեւ պետք են գլուխներ, … Read more