Այսուհետ միշտ թուրքական ցիկլոններ են սպասում (տեսանյութ) – Live News

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փորձագետ Արտակ Ավետիսյանն է։

Փորձագետի հետ խոսել ենք «հիբրիդային տեղեկատվական պատերազմի» մասին, որը ևս ՀՀ իշխանությունների ստեղծած օրակարգն է։ Ինչի՞ն են նրանք ծառայեցնելու այդ օրակարգի դիմաց ստացած աջակցությունը նախ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի կողմից, հետո էլ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի։ Հիշեցնենք, որ Կայա Կալասը խոսել էր այն մասին, որ քպ-ն դիմել է իրենց և աջակցություն խնդրել ընտրություններից առաջ հնարավոր հիբրիդային տեղեկատվական պատերազմի դեմ պայքարելու համար։ Կալասը նշել էր, թե նման վտանգ կարելի է սպասել Ռուսաստանից՝ օրինակ բերելով Մոլդովայի սցենարը։ Այնինչ որևէ ռուսական միջամտություն Հայաստանում չի էլ նշմարվում։ Ուրեմն ի՞նչ նպատակով են ծախսվելու ԵՄ տրամադրած 15 մլն եվրո գումարը։ Վերջերս էլ Թուրքիայի պաշտոնյան հայտարարեց, թե իրենք ընտրություններում աջակցում են Նիկոլին։ Որից հետո տեղեկություններ տարածվեցին, թե Թուրքիան Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին 10 մլն դոլար է փոխանցել։ Թուրքիան ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը։ Արտակ Ավետիսյանի հետ խոսել ենք նաև ընտրությունների հնարավոր սցենարից՝ ովքեր կմասնակցեն, և որ քաղաքական ուժն ինչ շանսեր ունի ընտրություններում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Leave a Comment