Հայ զինվորը երբեք չի պարտվել․ Տեր Արտաշես

28 Հունվարի, 2026 Ոսկետափ համայնքի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արտաշես քահանա Հակոբյանը գրել է. «Տոնդ շնորհավոր, հա’յ զինվոր, միշտ քաջ, խիզախ ու հայրենասեր, որքան էլ պատերազմ է տեսել հայ ժողովուրդը, որքան էլ կորուստ է կրել, սակայն Դու միշտ հաղթել ես. հայ զինվորը կռվել է, հայ զինվորը երբեք չի պարտվել…»

«Աղոթենք Աստծուն, թող մտքերը լուսավորի, հասկանան, որ այդպես որևէ հարց չի կարգավորվում, գնացին ու էլ չեկան»․ Տեր Արտաշեսը՝ բարերարի՝ իրենից եկեղեցու բանալիները պահանջելու մասին

«Խնդիրն այսպես լուծվեց․ իրենք գնացին ու էլ չեկան։ Երեկ օրը խաղաղ անցավ՝ կեսօրից հետո։ Մինչև այսօր դեռ խաղաղ է։ Պատարագը մատուցել ենք, ոչ մի խոչընդոտի առիթ, նման միջադեպ չի եղել։ Փառք Տիրոջ, ամեն ինչ խաղաղ է»,- Aravot.am-ին տեղեկացրեց Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։ Հիշեցնենք՝ Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում … Read more

«Ոստիկանությունը, ԱԱԾ-ն բնականաբար ոչ միայն հանցավոր անգործություն են դրսևորում, այլ ըստ իրավիճակի հովանավորում են ապօրինությունները». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով: Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և … Read more

Սրանց անհանգստությունը կապված է Տեր Արտաշեսի նկատմամբ ճնշումների և սպառնալիքների հանրայնացմամբ

Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով: Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև … Read more

Պետական մարմնի կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը․ Տեր Արտաշես

23 Հունվարի, 2026 Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի հայտարարությունը. «Սիրելի՛ հավատացյալներ, Վերջին օրերին Ոսկետափ բնակավայրի որոշ ներկայացուցիչներ տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են ապակողմնորոշել անտեղյակ մարդկանց։ Ցանկանում եմ նշել հետևյալը․ Պետական մարմնի կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը հակասում է գործող օրենսդրությանը։ Տարածված հայտարարության մեջ … Read more

Տեր Արտաշեսը զղջացել է. նա խոստովանել է, որ արտաքին ազդեցությամբ մոլորության մեջ է եղել

21 Հունվարի, 2026 Տեր Արտաշես Հակոբյանը գրում է․ «Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ … Read more