Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ամփոփիչ զեկույցը. «Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցը, որը հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի, ինչպես նաև առաքելության կողմից հավաքագրված ու վերլուծված փաստական … Read more

Դիտորդական առաքելությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: «Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված վերջին բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանց նպատակն ընտրական գործընթացների թափանցիկության, վստահելիության և արդյունավետության բարձրացման ապահովումն է։ Գործընկերների խնդրանքով Աննա Կարապետյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը և հանրաքվեին … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության … Read more

ԱԺ ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն է իրականացնելո

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն և Ռոման Ամբուցեւը և ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին հյուրընկալվել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են, որ Հայաստանի ԿԸՀ-ից։ Պատվիրակներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ներկայացրել օրենսդրական կարգավորումները։ «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է … Read more

ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցչին – Live News

ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության գործունության ապահովման բաժնի պետ Եվգենիյ Կոզյակը ապրիլի 17-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Կոզյակին  ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Քննարկվել են ԱՊՀ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր։

ԿԸՀ-ն գրանցեց «Ականատես» դիտորդական առաքելությանը ԱԺ ընտրությունները դիտարկելու համար

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 20-ի արտահերթ նիստում քննարկել է «Ականատես» դիտորդական առաքելության՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը։ «Ականատես» անվան ներքո հանդես են գալիս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ կազմակերպությունները ԿԸՀ են ուղարկել պահանջվող ամբողջ փաստաթղթերը, և հանձնաժողովը բավարարել է հավատարմագրման … Read more

«Գործ ունենք հերթական արշավանքի հետ, որը կազմակերպել է բռնապետը՝ իր չակերտավոր ընտրությունը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում»․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը, որի օրակարգում ՔՊ-ական պատգամավորների մշակած «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծն է: Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց դիտորդական առաքելությունների գործունեությունը խստացնող նախագիծը։ «Մենք էլ ենք անակնկալի եկել, որովհետեւ ընդամենը երեկ երեկոյան ԱԺ կայքում տեղադրվեց ծանուցում այն մասին, որ խորհուրդն … Read more

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»․ ՔՊ-ն ԸՕ-ում դիտորդական կազմակերպությունների գործունեության կարգն է փոխում

«Կան կազմակերպություններ, որոնք դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»,- խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ ներկայացնելով իր եւ ՔՊ-ական այլ պատգամավորների նախաձեռնությունը՝ ԸՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Հարցը կքննարկվի հրատապ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմում։ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ որպեսզի քաղաքական ուժերի հետ համաձայնությունների դաշտ չմտնեն դիտորդական առաքելությունները, հնարավո՞ր է … Read more