Գագիկ Մինասյան. «Սրանք իրենց քաղաքական հակառակոորդների նկատմամբ արտակարգ ցինիկ, սանձարձակ ու սադիստական վարքագիծ են դրսեւորում»

«Սադիզմից բացի ուրիշ բառ չկա, որով կարելի է բնութագրել այն վարքագիծը, որ դրսեւորում են գործիչների նկատմամբ, որոնք այս կամ այն ձեւով վտանգավոր են իրենց համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված»,- Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով ազգային բարերար Սամվել Կարապետյանին կրկին կալանքի տանելու դատարանի որոշմանը։ «Իրենց մոտեցումը ցանկացած … Read more

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությանը

Հունվարի 14-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը դեսպան Միրոսլավ Հացեկի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից: Հանդիպմանը առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է առաքելության մանդատի շրջանակներն ու գործունեությունը։ «Հունվարի 15-ին Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը մասնակցեց նաև պարեկության՝ անմիջականորեն ծանոթանալով դիտորդների աշխատանքին։ Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի … Read more

Քոչարյանի ու մյուսների գործով նոր մեղադրանքը դատավորը հաստատեց՝ ավելի քան մեկ տարի անց

«Մարտի 1»-ի գործի վերաբացումից մեկ տարի անց այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Հայաստանի երկրորդ նախագահի ու նրա երեք ենթակաների նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները՝ փաստացի թույլ տալով հանրային մեղադրողին փոխել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը: «Նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը պետք է տրվի դատավարության մասնակիցներին, դատարանին: Թե ինչ իրավական գնահատական է … Read more

Նիկոլը խնդրել է ինքնիշխանություն բառը ափռ-ցփռ տեքստում ցրել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։ Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ։

Հիշո՞ւմ եք, երբ օդանավում Էրդողանի կինն Ալիևին հորդորում էր ռազմագերիներին քիչ-քիչ տալ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։ Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ։

Ոչ մի դատարան չէր համարձակվի, առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի, այսպիսի որոշում կայացնել. ՀԱԿ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել: Այդ մասին հայտարարել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի խոսնակը, հավելելով, որ Սամվել Կարապետյանը կտեղափոխվի ԱԱԾ:   Ոչ մի դատարան չէր համարձակվի, առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի, այսպիսի որոշում կայացնել: Հետևաբար կատարվածը, ոչ այլ ինչ է, եթե ոչ վարչապետի սադիզմի հերթական դրսևորումն ու մեր … Read more

Քննարկվել են «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ քննարկումները:Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, գույքահարկի վճարման կարգավորումներին, պետական գերատեսչությունների միջև համագործակցության, … Read more

Էս աբսուրդի տակ ստորագրող մարդկանց խղճից եմ ուզում, որովհետեւ աննկարագրելի է՝ ոնց են այս ամենը կարողանում գլուխ բերել ու հանգիստ քնել. Լուսինե Առաքելյան

-Մենք Հայաստանում գործ ունենք ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ: Այստեղ թույլատրելի է ամեն ինչ, բացի քաղաքականությամբ զբաղվելը,- այսօր ԲԴԽ շենքի դիմաց ի պաշտպանություն «Իմնեմնիմիի» համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի անցկացվող բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը: Նրա խոսքով՝ այս իշխանություններին չեն կաշկանդում ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ ստանձնած միջազգային … Read more

«Եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի, մեղավոր են լինելու ընդդիմադիրները»․ Ստեփան Դանիելյան

«Եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի, մեղավոր են լինելու ընդդիմադիրները»․ այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի այսօր կազմակերպած՝ «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ նա տարակուսեց, որ ընդդիմադիրները փոխանակ լուծումներ ներկայացնեն, ամեն օր զբաղված են բացատրելով, թե ինչքա՜ն վատն են իշխանությունները․ «Ցավոք, ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն ունակ է առկա հարցերի պատասխանները տալ»։ … Read more

Ճապոնիայի վարչապետը և դեսպան Սիմոնյանը մտքեր են փոխանակել միջազգային հարթակում կանանց դերի և հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ

Հունվար 16,2026 16:08 Հունվարի 15-ին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր նստավայրում ընդունել է Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանին՝ Ճապոնիայում հավատարմագրված կին դեսպանների հետ հանդիպման առիթով։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային հարթակում կանանց դերի, գործունեության, առաջնորդության եւ հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել հետայսու շարունակել նման ձեւաչափով համագործակցությունը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ … Read more