Ճապոնիայի վարչապետը և դեսպան Սիմոնյանը մտքեր են փոխանակել միջազգային հարթակում կանանց դերի և հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ

Հունվար 16,2026 16:08

Հունվարի 15-ին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր նստավայրում ընդունել է Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանին՝ Ճապոնիայում հավատարմագրված կին դեսպանների հետ հանդիպման առիթով։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային հարթակում կանանց դերի, գործունեության, առաջնորդության եւ հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։

Կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել հետայսու շարունակել նման ձեւաչափով համագործակցությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment