Ոչ մի դատարան չէր համարձակվի, առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի, այսպիսի որոշում կայացնել. ՀԱԿ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել: Այդ մասին հայտարարել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի խոսնակը, հավելելով, որ Սամվել Կարապետյանը կտեղափոխվի ԱԱԾ:

 

Ոչ մի դատարան չէր համարձակվի, առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի, այսպիսի որոշում կայացնել: Հետևաբար կատարվածը, ոչ այլ ինչ է, եթե ոչ վարչապետի սադիզմի հերթական դրսևորումն ու մեր երկրում արդարադատության իսպառ բացակայության ապացույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment