Ֆիլիպինների ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ. մեծ է ցունամիի վտանգը

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաո նավահանգստային քաղաքից 144 կիլոմետր հեռավորության վրա՝ 58 կիլոմետր խորությամբ։Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ մագնիտուդը կազմել է 7.6։ Ավելի ուշ USGS-ը հայտնել է Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի ունեցած լրացուցիչ 5.9 և 6.0 մագնիտուդով երկրաշարժերի մասին։ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը զգուշացրել է Ֆիլիպինների … Read more

Ցունամիի վտшնգ՝ Ամերիկայում – Lragrogh.com

Դիտում ՝ 22 579 ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA) ցունամիի մասին նախազգուշացում է տարածել Ատլանտյան օվկիանոսի Դրեյքի նեղուցում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով: Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում: Սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պունտա Արենաս քաղաքից 957 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 117 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա։ Հավելենք՝ Եվրոպական-Միջերկրածովյան … Read more

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

Չիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: … Read more

Պերուի իշխանությունները փակել են բոլոր նավահանգիստները ցունամիի սպառնալիքի պատճառով

Պերուի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել բոլոր նավահանգիստները՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ «Տեղական իշխանությունների հետ համաձայնեցված՝ կանխարգելիչ նպատակներով փակվել են նավահանգիստները և լողափերի մուտքը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել այս միջոցառումները սեփական անվտանգության համար և խուսափել ափամերձ տարածքներից», – ասվում է հաղորդագրության մեջ։ … Read more

Կամչատկայում հզпր երկրшշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել են Կալիֆոռնիայի ափ

Դիտում ՝ 22 723 ՌԴ Կամչատկայի երկրամասի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ցունամիի առաջին ալիքները հասել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափ, հայտնում է CNN-ը: Կալիֆոռնիայում ջրի մակարդակի բարձրացումը նկատվել է Հյուսիսային Կալիֆոռնիայի Կրեսենտ Սիթիում՝ Օրեգոնի սահմանի մոտ։ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության տվյալների համաձայն՝ դիտվել է 0,3 մետրից ավելի բարձրությամբ ալիք, և շուտով սպասվում … Read more

Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Կուրիլյան, Հավայան կղզիներում, Ճապոնիայում, Ալյասկայում

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են արել բնակիչներին լքել ափամերձ տարածքները՝ Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC News-ը։ Հավայան կղզիներում տագնապի առաջին ազդանշանները հնչել են ժամը 15:23-ին (Երևանի ժամանակով ժամը 05:23): Արտակարգ իրավիճակների ծառայությունները զգուշացրել են, որ ալիքը կարող է հասնել Հանալեյին ժամը 19:10-ին (Երևանիժամանակով ժամը 09:10): Ազգային օդերևութաբանական ծառայության … Read more

Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել

Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը, տարբեր գնահատականներով, հասնում է 8.7-ի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի մամուլի ծառայությունը։ «Կամչատկայում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը։ Տարբեր գնահատականներով՝ մագնիտուդը հասնում է 8.7-ի», — ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից նշել են, որ Պետրոպավլովսկ-Կամչատկայում ցնցումների ինտենսիվությունը, … Read more

Ինչի մասին են հուշում երեկ Իտալիայում երկրաշարժն ու հրաբուխը, երեկ և այսօր Հունաստանում և Թուրքիայում ստորգետնյա ցնցումները (տեսանյութեր)

Նախօրեի և այսօրվա կարևոր իրադարձություններից մեկն իրարից ոչ այնքան հեռու գտնվող Իտալիայում, Հունաստանում ու Թուրքիայում սեյսմիկ ակտիվության կտրուկ աճն է. հրաբխի ժայթքում, երկրաշարժեր… Նախ, երեկ՝ հունիսի 2-ին, կեսգիշերից քիչ անց սկսված ցնցումներից հետո, սկսել է ժայթքել Եվրոպայի ամենաակտիվ և ամենաբարձր հրաբուխը՝ Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էթնան: Հրաբուխը լավայի շատրվաններ, հսկայական ծավալի մոխրի և գազերի խառնուրդներ … Read more

Թուրքիայից ոչ հեռու Կոլումբո ստորջրյա հրաբխի ժայթքման հավանականությունը տարածաշրջանում շարունակվող սեյսմիկ ակտիվության պարագայում աճում է (տեսանյութ)

Հետևանքները կարող են աղետալի լինել…   2025 մայիսի 21-ին Թուրքիան կրկին ցնցվել է: Տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում: Քաղաքի արևմուտքում ստորգետնյա մի քանի ցնցումներ են գրանցվել Մոսկվայի ժամանակով 23:36- ին: Սմարթֆոնների օգտատերերը ծանուցումներ են ստացել երկրաշարժից անմիջապես հետո։ Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կառավարական վարչության (AFAD) սեյսմոլոգների տվյալների համաձայն, … Read more