Պերուն նոր նախագահ ունի. նախկինին իմփիչմենթ են արել

Պերուի խորհրդարանը միաձայն քվեարկել է նախագահ Դինա Բոլուարտեի իմփիչմենթի օգտին։ Այս մասին հաղորդել է Radio Programas del Perú (RPP) հեռուստաալիքը։ Լիագումար նիստը որոշումն ընդունել է 124 կողմ ձայներով։ Խորհրդարանը պետության ղեկավարին հայտարարել է «մշտական ​​բարոյական անգործունակ» և որ նա պիտանի չէ երկիրը ղեկավարելու՝ աճող քաղաքական և սոցիալական ճգնաժամի պայմաններում։ Պերուի Կոնգրեսի նախագահ Խորխե Խերին Դինա Բոլուարտեի իմպիչմենտից հետո՝ երդվել է … Read more

Պերուի իշխանությունները փակել են բոլոր նավահանգիստները ցունամիի սպառնալիքի պատճառով

Պերուի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել բոլոր նավահանգիստները՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ «Տեղական իշխանությունների հետ համաձայնեցված՝ կանխարգելիչ նպատակներով փակվել են նավահանգիստները և լողափերի մուտքը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել այս միջոցառումները սեփական անվտանգության համար և խուսափել ափամերձ տարածքներից», – ասվում է հաղորդագրության մեջ։ … Read more

Պերուում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրшշարժ է տեղի ունեցել

Դիտում ՝ 21 163 Պերուում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Էպիկենտրոնը գտնվել է Սեչուրա քաղաքից 51 կմ հարավ-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 23 հազար մարդ: Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Կիսվել սոց․ ցանցերում