Ցունամիի վտшնգ՝ Ամերիկայում – Lragrogh.com

Դիտում ՝ 22 579

ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA) ցունամիի մասին նախազգուշացում է տարածել Ատլանտյան օվկիանոսի Դրեյքի նեղուցում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով: Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում:

Սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Պունտա Արենաս քաղաքից 957 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 117 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա։

Հավելենք՝ Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է Դրեյքի նեղուցում 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment