Պերուի իշխանությունները փակել են բոլոր նավահանգիստները ցունամիի սպառնալիքի պատճառով

Պերուի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել բոլոր նավահանգիստները՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։

«Տեղական իշխանությունների հետ համաձայնեցված՝ կանխարգելիչ նպատակներով փակվել են նավահանգիստները և լողափերի մուտքը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել այս միջոցառումները սեփական անվտանգության համար և խուսափել ափամերձ տարածքներից», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ փակվել է ընդհանուր առմամբ 65 նավահանգիստ։

Leave a Comment