Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը, տարբեր գնահատականներով, հասնում է 8.7-ի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի մամուլի ծառայությունը։
«Կամչատկայում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը։ Տարբեր գնահատականներով՝ մագնիտուդը հասնում է 8.7-ի», — ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ Պետրոպավլովսկ-Կամչատկայում ցնցումների ինտենսիվությունը, նախնական գնահատականներով, կազմել է ոչ պակաս, քան 6 բալ։
«Առաջացել է ցունամի, որը կարող է վնաս հասցնել Հավայան նահանգի բոլոր կղզիների ափերին», — հայտնել է Ազգային օդերևութաբանական ծառայության ցունամիի մասին նախազգուշացման համակարգը։
Բնակիչներին կոչ է արվում անհապաղ միջոցներ ձեռնարկել կյանքերն ու ունեցվածքը պաշտպանելու համար։
Ծառայությունը նաև ցունամիի մասին նախազգուշացում է տվել ԱՄՆ-ի և Կանադայի ամբողջ արևմտյան ափի, ինչպես նաև Ալեուտյան կղզիների, Գուամի, Ֆիլիպինների, Ռուսաստանի և Խաղաղ օվկիանոսի որոշ կղզիների, այդ թվում՝ Յապի և Մարշալյան կղզիների համար։
Ծառայությունը նաև ցունամիի մասին նախազգուշացում է տվել ԱՄՆ-ի և Կանադայի ամբողջ արևմտյան ափի համար, ներառյալ Կալիֆոռնիան, Օրեգոնը, Վաշինգտոնը, Բրիտանական Կոլումբիան և Ալյասկան։
Զգուշացումը տարածվում է Կալիֆոռնիա-Մեքսիկա սահմանից՝ Օրեգոնով և Վաշինգտոնով մինչև Կանադայի Բրիտանական Կոլումբիա, ապա շարունակվում է մինչև հարավային Ալյասկա և Ալյասկայի թերակղզի։
Ցունամիի մասին նախազգուշացում է տրվել նաև Ալեուտյան կղզիների, Գուամի, Ֆիլիպինների, Ռուսաստանի և որոշ Խաղաղօվկիանոսյան կղզիների համար, ներառյալ Յապը և Մարշալյան կղզիները։