Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Կուրիլյան, Հավայան կղզիներում, Ճապոնիայում, Ալյասկայում

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են արել բնակիչներին լքել ափամերձ տարածքները՝ Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC News-ը։

Հավայան կղզիներում տագնապի առաջին ազդանշանները հնչել են ժամը 15:23-ին (Երևանի ժամանակով ժամը 05:23): Արտակարգ իրավիճակների ծառայությունները զգուշացրել են, որ ալիքը կարող է հասնել Հանալեյին ժամը 19:10-ին (Երևանիժամանակով ժամը 09:10): Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ կղզու ամբողջ ափամերձ գիծը սպառնալիքի տակ է: Վտանգը կարող է երկար ժամանակ պահպանվել առաջին ալիքից հետո:

Ալյասկայում նույնպես հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժի առավելագույն մագնիտուդը գնահատել է 8,8:

Հիշեցնենք, որ Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր:  Այս մասին փոխանցում է kommersant.ruն։

Կուրիլյան բոլոր կղզիների համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք։

Leave a Comment