Փաշինյանը ցավակցություն է հայտնել Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Վարչապետ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի Կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար:

Իլյա Երկրորդի հիշատակը միշտ վառ մնա հավատավոր զավակների սրտերում․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլյա Բ-ի մահվան կապացությամբ․ տեղեկացնում են Մայր Աթոռից։ «Նորին Սրբություն Իլիյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու … Read more

Վրաստանում սգո օր է հայտարարվել Պատրիարք Իլիա II-ի մաhվան կապակցությամբ – Live News

Վրաստանում համազգային սգո օր է հայտարարվել Իլիա II-ի մաhվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը, հաղորդում է 1tv.ge-ն: Համաձայն կառավարության որոշման՝ երկրի ողջ տարածքում վարչական շենքերի վրա պետական դրոշները կխոնարհվեն: Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում:

ԱՄՆ-ի ատոմային ավիակիրները փախել են Իրանի և Եմենի ափերից – Live News

ԱՄՆ-ն իր «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խմբավորումները հեռացրել է Իրանի և Եմենի ափերից: Արագընթաց մոտորանավակներով, կարճ հեռահարության, ինչպես նաև հեռահար հրթիռներով և ԱԹՍ-ներով մի շարք հարձակումների ենթարկվելուց հետո ավիակիր խմբավորումների հեռավորությունը հասցվել է Իրանի և Եմենի ափերից անվտանգ սահմանների: Ինչպես գրել է «Defence Security Asia»-ն, արբանյակային լուսանկարները ցույց են … Read more

Մահացել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարքը

Մահացել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը․ հայտնում է Sputnik Վրաստանը՝ հղում անելով տեղապահ, եպիսկոպոս Շիո Մուջիրիին։ Իլիա II-ը կաթողիկոս էր ընտրվել 1977 թվականին․ նա 93 տարեկան էր։ Ըստ Վրաստանի առողջապահության նախարարի՝ մահվան պատճառ է դարձել երիկամային, թոքային և սրտային անբավարարության զարգացումը։

Մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը – Live News

93 տարեկան հասակում, Պատրիարքական Աթոռին բարձրանալուց 49-րդ տարում, մահացել է  Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը: Այսօրվանից մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Վրաց Ուղղափառ Եկեղեցին կկառավարվի Մետրոպոլիտ Շիո Մուջիրիի կողմից։ Այսօր` մարտի 17-ին առավոտյան հայտնի էր դարձել, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել է: Վրաստանի պատրիարքարանը մարտի 17-ի առավոտյան հայտնել էր. «առողջական վիճակի անսպասելի բարդացման … Read more

Վրաստանի պատրիարքը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք – Live News

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։  Նշվում է, որ Իլյա II-ի վիճակը վատացել է երեկ երեկոյան, և նրա մոտ ախտորոշվել է «ստամոքսային արյունահոսություն»։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիան»։  Բժիշկները ձեռնարկել են հնարավոր ամեն ինչ նրա վիճակը բարելավելու համար․ «Հաշվի առնելով նրա տարիքը և մնացած բոլոր գործոնները՝ իրավիճակը բարդ է։ Հիվանդն … Read more

Zham.am | Վրաց պատրիարքը հոսպիտալացվել է

17 Մարտ, 2026 10:59 Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը հոսպիտալացվել է, նրա վիճակը խնդրահարույց է։ Այս մասին ասված է Վրաստանի Պատրիարքարանի հայտարարության մեջ։ «Առողջական վիճակի անսպասելի վատթարացման պատճառով Սրբազնագույն և Երանաշնորհ Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ն այս պահին գտնվում է Կովկասյան բժշկական կենտրոնում։ Վիճակը խնդրահարույց է, բայց կայուն», – … Read more

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 7 (տեսանյութեր)

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս   Սկիզբը՝ այստեղ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվի վրեժ լուծել այն քաղաքացիների համար, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով: Իրանը ժամեր առաջ հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելին հասցված ամենահզոր հարվածի մասին: ТАСС-ի փոխանցմամբ , Իրանն … Read more

Վրաստանում հետաքննություն սկսել երկրում Իրանի ազդեցության ընդլայնման վերաբերյալ․ RFE/RL

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել այն պնդումների վերաբերյալ, թե Իրանը ընդլայնում է իր ազդեցությունը երկրում վրացական շիական համայնքների միջոցով, ինչը մեծացնում է Հարավային Կովկասի երկրում Թեհրանի կրոնական և քաղաքական ազդեցության վերաբերյալ մտահոգությունները. հայտնել է RFE/RL-ն։ Հետաքննությունը հաջորդել է Վաշինգտոնում գործող Հադսոնի ինստիտուտի զեկույցին և ընդդիմադիր քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններին, որոնցում նշվում է, որ … Read more