«Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ, Վրաստանը փորձում է հաճոյանալ թուրք-ադրբեջանական զույգին»․ հայկական կոնյակի խնդիրը չի լուծվել
Կոնյակ արտահանող ընկերությունների ներկայացուցիչները շարունակում են ներկայացնել իրենց դժգոհությունները կոնյակի արտահանման հարցով։ Նրանք այսօր դարձյալ բողոքի ցույց անցկացրեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց: Նշենք, որ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան տեղափոխվող հայկական կոնյակով բեռնված մեքենաները Վրաստանի տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, եւ անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։ Կոնյակագործներն ասում են, որ … Read more